Այսօր հաղորդավար, լրագրող Ռոբերտ Մավիսակալյանի ծննդյան օրն է
Գիտություն և Մշակույթ
Հաղորդավար, լրագրող Ռոբերտ Մավիսակալյաըի ծնվել է 1940թ. մայիսի 14-ին, Երևանում։
1965թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը։
1971-ին մուտք էր գործել հեռուստատեսություն եւ հաջորդաբար ստանձնել պատասխանատու պաշտոններ` խմբագիր, բաժնի վարիչ, գիտահանրամատչելի հաղորդումների գլխավոր խմբագիր, «Լրաբեր» տեղեկատվական ծրագրի ղեկավար, ընդհուպ` հեռուստառադիոպետկոմի նախագահի տեղակալ, իսկ ավելի ուշ` «Հայաստան» եւ «Նորք» հեռուստաընկերությունների տնօրեն եւ «Արմենիա» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան։
1990-ին 2 ամսով վերապատրաստման էր մեկնել Ատլանտա (ԱՄՆ)` CNN հեռուստաընկերության կենտրոնակայան։
1991-ից անդամ էր Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության եւ Թեքեյան մշակութային միության։ Մաս էր կազմում այդ զույգ կազմակերպությունների վարչություններին։
1999 եւ 2003 թթ. ՀՌԱԿ-ի ցուցակներով առաջադրվել է Ազգային ժողովի անդամության թեկնածու։ Թարգմանել է մի շարք գրքեր:
Մահացել է 2003թ. հոկտեմբերի 31-ին, Երևանում, ծանր հիվանդությունից հետո:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)