ՀԱԿ ներկայացուցիչները՝ Ծառուկյանի կողմից կառուցված եկեղեցում
Քաղաքական
Այս պահին Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված եկեղեցու օծման արարողությունն է տեղի ունենում Գարեգին Բ ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ:
Արարողությանը մասնակցում են ինչպես արտերկրից ժամանած հյուրեր, դեսպանություններ, այնպես էլ Հայաստանում գործող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Ինչպես նախապես տեղեկացրել էինք, այստեղ են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գործող նախագահ Սերժ Սարգսյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Հրավիրվածների թվում են եղել նաև ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչները. այժմ եկեղեցու օծման արարողությանը մասնակցում են Լևոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը, հրավիրված է եղել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ով, սակայն, ենթադրվում է, մերժել է հրավերը, քանի որ այդպես էլ ներկա չգտնվեց:
Նշենք, որ այստեղ են նաև այլ բարձրաստիճան այրեր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան