«Բավարիան» ոչնչացրեց «Բարսային» և «Յուվեին», սակայն մեզ հետ խաղում դա չի աշխատի. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համոզված է, որ իր ակումբը չի կրկնի «Բարսելոնայի» և «Յուվետուսի» աննախանձելի խաղը Չեմպիոնների լիգայում:
«Բավարիան» ջախջախեց «Յուվենտուսին» և «Բարսելոնային»՝ համապատասխանաբար քառորդ և կիսաեզրափակիչ փուլերում: Մյունխենյան թիմը թուրինցիներին հաղթեց ընդհանուր 4:0 հաշվով, իսկ կատալոնացիներին՝ 7:0:
«Բավարիան» ոչնչացրեց «Բարսային» և «Յուվեին», նրանք չգիտեին որտեղ թագնվել: Մեզ հետ դա չի աշխատի: Մենք անցանկալի մրցակից ենք այս մոլորակի յուրաքանչյուր թիմի համար: Մենք ոչինչ չունենք կորցնելու: Եթե մյունխենցիները խելացի են, կհամաձայնվեն մեզ հետ: Մայիսի 25-ին կխաղարկվի տիտղոսը, և դա միակ բանն է, որ նշանակություն ունի: Մենք մտածելու ենք դրա մասին, այլ ոչ թե պարտության,-մարզչի խոսքերը մեջբերում է Kicker պարբերականը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը