Հնարավոր է՝ «Տավրիային» խփածս գոլերում վերին ֆուտբոլային արդարություն կա. Մխիթարյան
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը Ուկրաինայի առաջնությունում արդյունավետության ռեկորդ է սահմանել՝ դառնալով միակ ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանում 24 գոլ է հեղինակել: Արդյունքում՝ Մխիթարյանը գերազանցել է Շացկիխի և Ռեբրովի ռեկորդը՝ 22 գոլ՝ մեկ մրցաշրջանում:
Сегодня-ին տված հարցազրույցում ռեկորդակիրը նշել է.
«Վերջին ժամանակներս 11 մետրանոց հարվածների նկատմամբ արգելք ունեի և ցանկանում էի ռեկորդի հասնել խաղի ընթացքում գոլի հեղինակ դառնալով: Սակայն Լուչեսկուն ասաց՝ եթե լինի 11 մետրանոց, ինքս հարվածեմ: Փա՛ռք Աստծո, ամեն ինչ եղավ այդպես, և չխախտեցի ո՛չ ինձ տված խոստումս և ո՛չ էլ մարզչական շտաբինը: Երբ խաղում էի «Մետալուրգում», հենց «Տավրիան» խանգարեց ինձ նվաճել Ուկրաինայում առաջին տիտղոսս, և նրանք հաղթեցին Գավաթի եզրափակչում: Այժմ ռեկորդային գոլերս խփեցի հենց այս ակումբի դարպասը: Միգուցե սրանում ինչ-որ վերին ֆուտբոլային արդարություն կա»,-նշել է Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը