Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն 

Լուսինե Զաքարյանի բնակարանի «Ոդիսականը»

Գիտություն և Մշակույթ

Սիրելի բարեկամներ, լուսինեասերներ և արվեստասերներ,
Հայրենիքի ու սփյուռքի մտավորականներ,
Իշխանություններ Հայաստանի,
Հայ Առաքելական եկեղեցի,
Հայաստանի բոլոր կուսակցություններ,
Ոչ կառավարական, հասարակական կազմակերպություններ,
Հայրենիք ու արվեստ գնահատող անհատներ,
Համայն հայոց ազգ՝ հայրենիքի՛ և սփյուռքի՛.

Կոչ ենք անում ձեզ՝ բոլորիդ՝ ստանձնել և լրջորեն զբաղվել Լուսինեի բնակարանը կործանումից փրկելու առաքելութամբ:
2011 թվականի նոյեմբերին բնակարանի հերթական հեղեղման ժամանակ կործանվել է երգչուհու երկրային մասունքների մեծ մասը:
Մոտ կես տարի ստորագրահավաքներով, հոդվածներով, խնդրանքով ու հուսահատությամբ դիմել ենք համայն հայությանը՝ տեր կանգնելու Լուսինեի ժառանգությանը:

Ինչպես հայտնի է բոլորիս, Լուսինեն ժառանգներ չի ունեցել... Սակայն հայ ազգն է Լուսինեի ժառանգորդը, Լուսինեն իր ողջ ժառանգությունը ազգի տնօրինությանն է հանձնել, ուստի պարտավոր ենք տեր կանգնել դրան: Սերունդները մեզ չեն ներելու մեր անփութությունը, անճարությունը և Լուսինեի ժառանգությունը բախտի քմահաճույքին թողնելու անտարբերությունը: Հարկավոր է գործել անմիջապես. օրերն ու ամիսները սահում են, իսկ գործը տեղից չի շարժվում. յուրաքանչյուր անցնող ժամը, օրը, ամիսը անդառնալի է, որոշիչ այս հարցում և կարող է ճակատագրական լինել:

Շուրջ կես տարի է, ինչ շոշափվում է հարցը տարբեր առիթներով, բայց լուծում չի գտնում այն պարզ պատճառով, որ բնակարանն ունի սեփականատեր, որը սփյուռքաբնակ է, և, ինչպես ցույց է տալիս իրականությունը, շահագրգռված չէ զբաղվելու մեզ հուզող խնդրով: ՀՀ մշակույթի նախարարությունն իր հայտարարություններում իրավունքի ոտնահարում է համարում միջնորդությամբ դիմելը Խորեն Պալյանի ժառանգին՝ Րաֆֆի Պալյանին՝ վերոհիշյալ հարցին հստակ, որոշակի մոտեցում ցուցաբերելու հայցով:
Ըստ տեղեկությունների՝ ժամանակին երջանկահիշատակ արվեստագետ զույգը՝ Լուսինե Զաքարյանն ու Խորեն Պալյանը, հիմնել են «Լուսինե Զաքարյան» հիմնադրամ: Այսօր հիմնադրամի մասին ոչ մի ակնարկ, որ մի խոսք չի հնչում որևէ մեկի կողմից. արդյոք այն գոյություն ունի, ո՞վ է տնօրինում, արդյոք վավերացված է որևէ նոտարական կամ փաստաբանական կազմակերպության կողմից, ի՞նչ ճակատագրի է արժանացել այդ հիմնադրամը: Հնարավո՞ր է արդյոք այս ամենը պարզաբանել. եթե այո՛, ապա սպասում ենք արձագանքի: Հարկավոր է օր առաջ, ժամ առաջ փնտրել ու գտնել այս խճճված հարցի լուծման բանալին... Տրամադիր չենք ասեկոսեների ու խարդավանքների մեջ ընկղմվելուն, պարզապես խնդրի շուտափույթ լուծման ելք ենք որոնում: «Ի՞նչ իրավունքով»,_ գուցե հարցնեն շատերը: Պատասխանն է՝ վերը նշված իրավունքով՝ մենք ենք Լուսինեի ժառանգները, հայ ազգի հայրենանվեր զավակները, Լուսինեի զավակները, Լուսինեի արվեստի խորությունն ու վեհությունն ըմբռնող նվիրյալ արվեստասերները:

Լուսինեն սովորական երգչուհի չէր. Լուսինե-առեղծվածը կերտել է սեփական յուրօրինակ երգարվեստը՝ անկրկնելի կատարմամբ, մատուցել հայ ազգին, հպարտ պահել Հայաստանը, անմահացրել նրա հոգևոր երգի գանձանակը ու ինքն էլ դրանով անմահացել: Լուսինեն չի կրկնօրինակել որևէ մեկին, այլ իր կատարմամբ բնօրինակ է եղել: Հիշենք մեր մեկ այլ մեծի՝ Պարույր Սևակի՝ երգչուհուն տրված բնութագրումը. «Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ՝ Թորոս Թորամանյանը...»

Մեր խղճին է ծանրացած Լուսինեի բնակարանի ու երկրային մասունքների կորստյան հանելուկը, և մե՛նք պետք է փնտրենք այդ հանելուկի լուծման ճանապարհը: Ովքե՞ր և ինչու՞ են այդպիսի անտարբեր վերաբերմունք ցուցաբերում Լուսինեի ժառանգության հանդեպ, ինչու՞ են շահագրգռված կորստյան մատնելու Լուսինեի անցյալի լուսավոր փառքը հուշող վկայությունները, ո՞վքեր են թալանել երգչուհու զարդեղենը, հազվագյուտ ձայնագրություններն ու տեսագրությունները, որքանո՞վ է ապահովված դրանց հետագա ճակատագիրը, որ կդառնան ազգի սեփականությունը ու չեն անհայտանա...Ինչպես տեսնում ենք, տագնապը գնալով ավելի ուժգին է դառնում, հարկավոր է գործել, վաղն ուշ է լինելու: Այս մտքով պետք է քնել ու արթնանալ: Ժա՛մ առաջ պահանջենք ինքներս մեզանից՝ տեր կանգնել մեր մշակույթին, փայփայել ու պահպանել այն:

/Տե՛ս Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan էջը/

Պերճ Դոլինյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո
Ամենադիտված