Էտ ինչի՞ է էտքան փոքր. Ռոբերտ Քոչարյանի անսպասելի հարցը (տեսանյութ)
Քաղաքական
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Աբովյանի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը ներկա էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մի լավ ուսումնասիրեց եկեղեցին, բայց այդպես էլ խուսափեց հաղորդակցվել լրագրողների հետ։ Միայն լրագրողների այն հարցին, թե մեծ քաղաքականություն վերադառնալու ցանկություն ունի, Քոչարյանը ժպտաց և պատասխանեց.
-Ուզո՞ւմ եք։
«Գեղեցի՞կ է արդյոք նորակառույց եկեղեցին» հարցին Ռոբերտ Քոչարյանի փոխարեն պատասխանեց նրա կինը՝ Բելլա Քոչարյանը. «Շա՜տ, հրաշալի՜, շատ լավ եկեղեցի է, թող շատ եկեղեցիներ կառուցվեն»։
Այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանին հետաքրքրեց, թե ինչ տեսակի տեսախցիկ է Lurer.com-ի լրագրողի ձեռքին (խոսքը Flip տեսախցիկի մասին է-խմբ.) և ժպտալով հարցրեց. «էտ ինչի՞ է էտքան փոքր»։
Ռոբերտ Քոչարյանի զարմացած դեմքը բառերով այդքան դիպուկ, թերևս, չէինք նկարագրի, եթե չլիներ ստորև ներկայացված տեսանյութը.
Նելլի Ավետիսյան


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան