Խորհրդակցություն՝ Բակո Սահակյանի գլխավորությամբ
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջաններում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներին:
Արցախի Հանրապետության ղեկավարն ընդգծել է համակարգված աշխատանքների իրականացման հրամայականը՝ այս ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարականներ:
Խորհրդակցությանը ներկա էին երկրի վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան