Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ Պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը Հոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործի Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու» Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունը Ծառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք» Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել» Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումները Լոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափ Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավոր 

Մագա. «Իմ առաջին մեքենան եղել է «Զապոռոժեց»»

Հասարակություն

Վերջերս Հանրային երկրորդ հեռուստաալիքով հեռարձակող «Մագա ավտո» հաղորդաշարը դարձավ տասներկու տարեկան:

Հաղորդավարորդուհի Մագան չկարողացավ անգամ մտաբերել, թե քանի հաղորդում է թողարկվել այս տասներկու տարիների ընթացքում: Հիշեցնենք, որ հաղորդաշարը «ծնվել է» 2001 թվականի մարտի քսանվեցին և եթեր էր հեռարձակվում «Ար» հեռուստաընկերությամբ: «Ղեկավարությունն այն ժամանակ որոշել էր հաղորդումն առաջին անգամ եթեր դնել իմ ծննդյան օրը, որ ինձ համար այդ օրը կրկնակի տոն լիներ»:

Նախնական շրջանում հաղորդաշարը եթեր էր հեռարձակվում շաբաթական երկու անգամ»,-ArmStar.am-ի հետ զրույցում պատմեց Մագան: Հիմա այն յուրաքանչյուր կիրակի նոր հաղորդումով եթերում է Հ2-ով: «Դե պատկերացրեք, թե հաղորդումների ընդհանուր քանակն ինչքան շատ է եղել»: Այս տարի Մագան իր և իր հաղորդաշարի ծննդյան օրն անցկացրել է Դուբայում: «Շատերը կարծում են, թե գնացել էի այնտեղ ծունդս նշելու, բայց ճիշտ հակառակը՝ գնացել էի, որ չնշեմ»,-ծիծաղով ասաց հաղորդավարուհին: Նա պատմեց նաև, որ ավելի մեծ շուքով նշում է հաղորդաշարի ծնունդը՝ երբեմն նույնիսկ անտեսելով սեփականը:

Մագան մեզ հետ զրույցում պատմեց, որ միշտ նկարահանումների ընթացքը շատ հետաքրքիր է լինում. «Նախ մեր հյուրերը տարբեր ոլորտներից են՝ երգիչ, դերասան, բժիշկ, քաղաքագետ, առհասարակ հայտնի մարդիկ, դրա համար էլ հաղորդումների նկարահանումներն էլ շատ հետաքրքիր են անցնում: Ի սկզբանե հաղորդումն այլ ֆորմատով էր թողարկվում: Բազում այլ էջեր կային, որոնք ակտուալ էին այն ժամանակ, իսկ հիմա՝ ոչ: Օրինակ՝ օգտակար խորհուրդներ էջը, երբ մեքենաների տեխնիկական մասի հետ կապված խորհուրդներ էին տրվում»:

ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում Մագան պատմեց, որ հաղորդաշարի շրջանակներում լինում են ուղևորություններ տարբեր ուղղություններով: «Եղել են գողծուղումներ Արաբական Էմիրություններ, Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն և այլն, որտեղ հիմնականում եղել են ավտոցուցահանդեսներ, ավտոշոուներ՝ պատմական մեքենաներ, մոտոցիկլետներ, ընդհուպ մինչև սաֆարի, որը մենք անապատում կազմակերպել էինք անցած տարի «Մագա ավտո»-յի տասնմեկ ամյակին նվիրված:

Մագան պատմեց, որ նկարահանումները շատ ուրախ են անցնում, լինում են արկածներ, շատ հաճախ խափանվում են մեքենաները, այնքան հաճախ, որ արդեն այդ երևույթը սովորական է դարձել: «Վերջին նկարահանումը դերասան Ստեփան Ղամբարյանի հետ էր, ով լսարանին ավելի հայտնի է «Եղբայրները» սերիալից որպես Ռաֆո: Եվ այսպես, նկարահանման վերջում եկավ այն պահը, երբ ես պետք է իր՝ որպես վարորդի մասին իմ կարծիքն արտահայտեմ, ես իրեն ասում էի, որ շատ ուշադիր վարորդ ես, սխալ էին ասում, թե իբր դու անուշադիր ես, ու հանկարծ նկատեցի, որ ջուր է կաթկթում մեքենայի տակից ու ես նկարահանման ժամանակ բարձրաձայնեցի. «Վա~յ, ջուր է կաթում»: Հետո սկսեցինք քննարկել՝ գուցե խողովակ է ճաքել…»,-ծիծաղով պատմեց Մագան:

Սա իհարկե «պատահարներից» չարյաց փոքրագույնն է, դեպք է եղել, երբ նկարահանման ժամանակ վթար է տեղի ունեցել: «Մի անգամ մի վատ բան եղավ, բայց լավ էր, այն առումով, որ հետևանքը վատ չեղավ: Նկարահանման էինք դերասան Սարգիս Գրիգորյանի և կնոջ Մանոյի հետ: Ես նկարահանման ժամանակ հարցրի՝ հետիոտներին զիջու՞մ ես, պատասխանեց՝ այո', միշտ զիջում եմ Մագա ջան, ու այդ պահին, հետևից մեզ հարվածեց մի գազել՝ երթուղային տաքսի: Նոր տարուց առաջ էր՝ տոնական հաղորդում էր, ու ես ինքս էի ծրագրել, որ մանկատուն պիտի գնանք: Մի խոսքով, մենք մեքենայից իջանք: Երբ Սարգսին տեսան, ճանաչեցին. «Վա~յ, էս էն դերասանն ա», երբ և օպերատորն իջանք, իրենք ապշեցին. «Վա~յ, Մագա ավտոն էլ մեջն ա», զարմացան, թե լավ, էդ ոնց կարող էին դասավորել, որ ես միանգամից միկրոֆոնը ձեռքիս հարց եմ տալիս: Դե Սարգիսի մեքենային գրեթե բան չէր եղել՝ ճապոնական ամենագնաց էր, իսկ այդ գազելի առջևի մասը կոտրվել էր»,-արկածախնդրությամբ պատմեց Մագան:

Ի դեպ, Մագան արդեն տարիներ շարունակ ճանաչված է որպես ՀՀ լավագույն կին-վարորդ: Համեստ զրուցակիցս չցանկացավ ինքն իրեն որակել որպես այդպիսին, բայց այնուամենայնիվ պարզաբանեց, որ երևի դա նրանից է, որ լինելով նման հաղորդաշարի վարող, հետևում է երթևեկության կանոններին: Թեև Մագան օրինակելի վարորդ է, այնումենայնիվ, ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում հաղորդավարուհին ղեկին նստած, մեքենա վարելով զրուցում էր մեզ հետ հեռախոսով: Սա իհարկե ապացուցում է, որ Մագան արհեստավարժ վարորդ է: «Ես գիտեմ, որ լավ վարորդ եմ, քանի որ ինը տարեկանից եմ մեքենա վարում՝ եղբայրս է սովորեցրել վարել: Իհարկե հնարավոր է նաև խախտումներ անել, ինչպես բոլորը: Առհասարակ շատ ակտիվ վարորդ եմ, չեմ կարող ժամերով ընկնել մի մեքենայի հետևից ու գնալ: Ամենակարևորը պետք է գրագետ վարել»:

Այս և նման անվանակարգերում Մագան միակն է, նա նաև ունի կին վարորդների ֆեդերացիա, որի նախագահն է: «Ես կին վարրդներին սովորեցնում եմ կանոնները, հատկապես ուշադրություն եմ դարձնում «փարքինգ»-ի՝ կայանման վրա»,-ավելացրեց զրուցակիցս:

ArmStar.am-ին Մագան զարմացրեց՝ պատմելով, որ 1999 թվականին նա մասնակցել է միջազգային ռալիի: «Ես միակ աղջիկ մասնակիցն էի և տարիքով ամենափոքրը: Հայաստանի այդ ռալի-շոուին անվանի մարզիկներ էին մասնակցում, մի խոսքով ես բավական լավ արդյունք եմ ցույց տվել, տարբեր մրցույթների հաղթող եմ ճանաչվել»: Ինը տարեկանից մեքենա վարելով՝ Մագան շատ մակնիշներ չի փոխել: «Ես առհասարակ պահպանողական եմ, հիմա ավելի նախապատվություն եմ տալիս ամենագնացներին՝ արտաճանապարհային մեքենաներին: Առաջին մեքենան եղել է «Զապոռոժեց» մակնիշի մեքենան: Շատ դաժան ձևով եմ վարել սովորել: Եղբայրս ինձ տանջում էր, ասում էր՝ «Այ էսինչ բանն արա, քեզ վարել կսովորեցնեմ»,-կատակեց Մագան: Մագայի «երազանքներից է եղել նաև «Նիվա» մակնիշի մեքենա ունենալը, որն իրագործեց ու երկար ժամանակ հենց այդ մեքենայով էլ մասնակցում էր տարբեր մրցույթների: Վերջերս՝ ապրիլի յոթին, Մագան իր կին վարորդ սաների հետ միասին Հարապետության հրապարակում կազմակերպել էր ձևավոր վարման առաջնություն:

Զրուցեց Աշխեն Մնացականյանը /ArmStar.am/

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի
Ամենադիտված