«ՀՀԿ տատիկն» ուրախացրեց Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)
Հասարակություն
Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողության ժամանակ, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու այլոք դիմավորեցին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և վերջինիս հետ միասին քայլեցին դեպի եկեղեցի, ՀՀԿ-ի համակիր հայտնի տատիկը, ով ևս եկել էր եկեղեցու բացմանը, հեռվից սկսեց բղավել.
«Ապահով Հայաստան: Սերժ Ազատի Սարգսյան, փառք»:
Եկեղեցու բակում հնչող երաժշտությանը զուգահեռ հնչող տատիկի վանկարկումներից սկսեցին ծիծաղել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Այս մասին գրում է 168.am-ը:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան