Ալեքսանդր Բաբասյանը տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն
Հասարակություն
Օրեր առաջ esyes.am-ն իր ընթերցողներին պատմել է, որ սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանը կնոջ՝ Լիլիթի հետ մեկնել էր հանգստի: Նա մոտ մեկ շաբաթ առաջ է վերադարձել Հայաստան և անցել աշխատանքի: Ալեքսանդրը խոստացել էր esyes.am-ին վստահել առաջիկա ծրագրերի մասին բացառիկ անդրադարձը, որն էլ ներկայացնում ենք ուշադրությանդ:
«Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի ավարտից հետո Ալեքսանդրը հանդես չեկավ Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստասերիալում: Դերասանն արդեն նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության «Մամա» սերիալում, որը եթերում կլինի մոտ մեկ շաբաթից. ««Գեներալի աղջկա» ավարտից հետո ես մեկնում էի հանգստի ու դեռ չգիտեի՝ ինչքան ժամանակ այստեղ չեմ լինի, այդ իսկ պատճառով ասացի, որ առայժմ ինձ նոր առաջարկ չանեն: Դեռ Մոսկվայում էի, «Արմենիա» հեռուստաընկերության «Մամա» հեռուստասերիալում Դավթին մարմնավորելու առաջարկ ստացա: Դերն ինձ շատ դուր եկավ և համաձայնեցի, քանի որ ես այս աշխատանքով զբաղվում եմ իմ հաճույքի, ոչ թե հոնորարների համար: Այն շատ է տարբերվում իմ կերտած մյուս կերպարներից»:
Ալեքսանդրի խոսքերով՝ Հանրային հեռուստաընկերության հետ որևէ խնդիր չի ունեցել, մինչ օրս էլ շփում ունի անձնակազմի հետ. «Կարելի է ասել, հենց Հանրայինի շնորհիվ եմ հայտնի դարձել: Շատ շնորհակալ եմ Հանրայինին և իմ ռեժիսորին, որ այսպես աշխատել են ինձ հետ: Կարծում եմ՝ փոփոխություն անպայման պետք էր, քանի որ ինչքան էլ դերերը տարբեր են լինում, անձնակազմի փոփոխության հետ խաղն էլ է փոխվում: Այս դեպքում փոխվում են ոչ միայն սցենարները, այլև խաղընկերները, ստեղծագործական կազմը»:
Ալեքսանդրի փոխանցմամբ՝ հեռուստանովելը եթերում կլինի մոտ մեկ շաբաթից: «Նկարահանումներն արդեն սկսվել են: Շատ լավ անձնակազմ է, շատ գոհ եմ: Մեկ շաբաթվա ընթացքում շատ հարազատ դարձա: Միջավայրում օտարություն չզգացի, ինչը շատ ոգեշնչող է»,- esyes.am-ին հայտնեց Ալեքսանդրը:
Հեռուստանովելում հանդես են գալու նաև Սոֆի Դևոյանը, Արսեն Լևոնյանը, Էթերի Ոսկանյանը, Ագնեսա Շահնազարյանը, ով վերջերս է վերադարձել Մոսկվայից, Ալինա Մարտիրոսյանը և այլք:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան