Թթուջուրի նախկին գյուղապետը «Opel»-ով հայտնվել է առվակում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում «Opel Vectra» մակնիշի՝ 27 ՕՏ 409 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհի՝ 38-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի հարակից առվակում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ ֆոտոլրագրողի հետ զրույցում հավաքվածները պատմում էին, որ ավտոմեքենան վարել է Թթուջուր գյուղի նախկին գյուղապետ Սամվել Ստեփանյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան