Еркрамас. «Հայաստան-Ադրբեջան՝ 10-0»
Սպորտ
Սոչիում անցկացվել է 4-րդ ամենամյա մինի ֆուտբոլի առաջնությունը, որին մասնակցում էին ազգային համայնքների ակումբները: Հենց առաջին խաղում Սոչիի հայերը հանդիպել էին ադրբեջանցիների հետ եւ հաղթել 10-0 հաշվով:
Հայերը վստահ հաղթանակ են տոնել նաեւ չերքեզների նկատմամբ՝ հաղթելով 5-1 հաշվով: Սակայն քառորդ եզրափակիչում պարտվել են աբխազներին 3-4 հաշվով, թեեւ հաղթում էին՝ 3-1:
Առաջնությանը մասնակցում էին 15 թիմեր, ընդհանուր առմամբ 150 հոգի: Մրցանակային տեղերը զբաղեցրել են Դաղստանի, Բելառուսի եւ Օսեթիայի համայնքները: Այս մասին գրում է yerkramas.org-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը