Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ծառուկյանը միավորեց բոլորին

Վերլուծական

Ծառուկյանը, կարծես թե, գտավ բոլորին միավորելու ձևը: Աբովյանի սբ. Հովհաննես եկեղեցու օծման արարողությանը հրավիրվեցին և ներկա գտնվեցին գրեթե բոլորը. Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր թևերն այստեղ ներկայացված էին, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով:

Նախ ժամանեց «տանտերը»: ԲՀԿ առաջնորդը մի քանի քայլ արեց դեպի եկեղեցի, միանգամից շրջապատվեց լրագրողներով և հենց Աստծո տան հարևանությամբ հայտարարեց, որ ԲՀԿ-ն երբեք ընդդիմություն չի լինի: Վարդան Օսկանյանի դեգերումների վերջը դրվեց կարճ ու կոնկրետ. ի դեպ, Օսկանյանն այդպես էլ չերևաց:

Սկսվեց հյուրերի ժամանումը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ի հեճուկս ԲՀԿ-ական՝ մինչ օրս անորոշ՝ ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն, բայց այդ ամենի հետ մեկտեղ ընդդիմադիրներից է՛լ ավելի ընդդիմադիր ելույթներ ունեցողների քննադատությունների, եկավ, համբուրվեց Ծառուկյանի հետ ինչպես հարկն է և կանգնեց հյուրերին դիմավորող տանտիրոջ կողքը:

Հաջորդը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր՝ արևայրուքով, առույգ, սպորտային թեթև քայլվածքով ու կեցվածքով: Նախկին նախագահն իր մտերիմի հրավերին ներկայացել էր տիկնոջ ուղեկցությամբ. ընդ որում, էքս-նախագահությունը կարծես թե բարերար ազդեցություն է թողել նաև Քոչարյան զույգի միջանձնային հարաբերությունների վրա. նախագահները որպես կանոն, «էտիկետից» ելնելով, իրենց տիկնանց հետ հարաբերվում են հիմնականում առավել պաշտոնական դիրքերից՝ «մինիմում» մտերմություն ցուցադրելով։ Ռոբերտ Քոչարյան-Բելլա Քոչարյան՝ մանկապարտեզից իրար ճանաչող զույգը շատ քիչ էր տարբերվում նորապսակներից. Քոչարյանը մշտապես կա՛մ թևանցում էր անում կնոջը, կա՛մ մտերմորեն ինչ-որ բան շշնջում ականջին, կա՛մ… մի խոսքով, երկուսի տրամադրությունն էլ գերազանց էր:

Նախագահ Սարգսյանը ժամանեց առանց առաջին տիկնոջ: Փոխարենը նախագահից մի քանի րոպե հետո եկավ Վատիկանի դեսպանը: Միքայել Մինասյանը ևս ողջագուրվեց Գագիկ Ծառուկյանի հետ, ձեռքով բարևեց բոլորին և կանգնեց աներոջ կողքը:

Բոլորը սպասում էին Լուկաշենկոյին, երբ հերթական բարձրաստիճան ավտոմեքենան կանգնեց և, փաստորեն, ԱԺ նախագահը կա՛մ դիտավորյալ էր որոշել խնամու տոնակատարությանն այնպես անել, որ գոնե մի օր հենց նախագահը, վարչապետը, Ծառուկյանն ու Միքայել Մինասյանն իրեն դիմավորեն, կա՛մ ուղղակի, դե, մարդ է, ստացվել էր ու այդ աստիճան «բախտը բերել էր»:

Վերջապես եկավ նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ կրտսեր որդու հետ, որից հետո բոլորը խմբով սկսեցին բարձրանալ եկեղեցի: Հոգևոր վերնախավը՝ Գարեգին Վեհափառի գլխավորությամբ, արդեն ներսում էր: Եկեղեցում տեղավորվել հաջողվել էր քչերին. խոսքը տվյալ դեպքում հրավիրատոմսերով ներս մտնողներին է վերաբերում, որովհետև հասարակ ժողովուրդը խմբվել էր ներքևում՝ երբեմն-երբեմն ծափահարություններով կամ բացականչություններով իր վրա սևեռելով բարձրաստիճանների ուշադրությունը: Պատգամավորներ, էքս կամ գործող գործադիրներ, մշակույթի գործիչներ, ավագանիներ, շատ-շատերը եկեղեցու պատերի տակ զբոսնում էին, զրուցում՝ միաժամանակ ուսումնասիրում իրենց գործընկերոջ՝ դարերին հիշատակ թողած եկեղեցական համալիրը:

Օծման արարողությանը եկեղեցու պատերից ներս ներկա գտնվեցին առաջին էշելոնի ներկայացուցիչները, ինչպես նաև դինաստիական ամուսնությունների մշակույթը Հայաստանում մի նոր մակարդակի բարձրացրած Ծառուկյանի խնամիները (Մուրադ Գուլոյանը, սակայն, դրսում էր մնացել) ու քավորներն իրենց կանանցով, ինչպես նաև ընտանիքի անդամները՝ Ծառուկյանի «արքայադուստրերն»՝ իրենց ընտրյալ ամուսինների հետ: Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյան, Սամվել Կարապետյան (միլիարդատիրոջ եղբայրը՝ ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ևս դրսում էր մնացել), հայրենական արտադրության միլիարդատեր Սամվել Ալեքսանյանն իր միլիարդների հասցեատեր կնոջ՝ Շողերինայի հետ, Բելառուսի դեսպան, ԱԺ նախկին խոսնակ Արմեն Խաչատրյան… եկեղեցին, իհարկե, բավական ընդարձակ էր, բայց ոչ այնքան, որ կարողանար բոլորին ներսում տեղավորեր:

Ծառուկյանի հրավերը հարգել, եկել և դարձյալ եկեղեցի մտնել չէին կարողացել նաև դաշնակցական ընկերները. ընդ որում, ՀՅԴ-ն ևս ներկայացել էր ամենաբարձր մակարդակով՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան, Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան… «Ժառանգությունը» նույնպես ներկա էր՝ ի դեմս Ռուբեն Հակոբյանի: Թե ինչու բոլորին բարևներ բաշխող Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ չէր ներկայացել, ինքը կիմանա. ըստ երևույթին, անանասի շուրջ ընթացած Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան բանակցությունների ընթացքում ինչ-որ բան, այնուամենայնիվ, եղել է, որ «Ժառանգության» լիդերը հարկ էր համարել «ոչ» ասել հրավերին:

Բավական ներկայացուցչական թիմով ժամանել էր նաև ՀԱԿ-ը՝ Լևոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Լյուդմիլա Սարգսյան… Առաջնորդի փոխարեն եկել էր նրա կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը. հնարավոր է՝ 68-ամյա էքս-նախագահը լավ չէր զգացել, չէր եկել։ Այս առումով առաջին նախագահի բացակայությունը ևս դժվար է որպես բացակայություն ընկալել. Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր երևի թե զուտ ֆորմալ առումով, որովհետև հաշվի առնելով վերջինիս՝ արդեն տևական ժամանակահատված ծավալած ծառուկյանամետ և ծառուկյանամերձ գործունեությունը, կարելի է ասել, որ հաստատ հոգով սանի հետ կլիներ:

Եվ ուրեմն, ամեն ինչով հանդերձ, Ծառուկյանին հաջողվեց այն, ինչն այդքան էլ հեշտ չէ պատկերացնել մեր երկրում. ԲՀԿ առաջնորդը թեկուզ մի օրով, թեկուզ մի քանի ժամով կարողացավ իր շուրջը համախմբել Հայաստանի՝ իրար բզկտող, նույնիսկ առանցքային թվացող խնդիրների շուրջ այդպես էլ միավորվել չկարողացող քաղաքական ուժերին՝ ընդդիմադիր, թե իշխանական համախմբվեցին, ճիշտ է, ո՛չ Ծառուկյանի առանցքի շուրջ, բայց, ամեն դեպքում, Ծառուկյանի կառուցած եկեղեցու շուրջ: Իսկ դա ևս, համաձայնեք, այդքան էլ քիչ բան չէ:

Հետգրություն

Դարեր ի վեր եկեղեցի կառուցող մեր թագավորները, իշխանները սիրել են իրենց «հետքը» թողնել դրանց վրա: Որոշ դեպքերում ճարտարապետները նախընտրել են քանդակել հենց թագավորին, որոշ դեպքերում՝ տվյալ իշխանական տոհմի զինանշանն է տեղ գտել եկեղեցու զարդաքանդակներում: Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանի ամենասիրած կենդանին առյուծն է: Մեր հարցին՝ արդյոք հայկական ճարտարապետության, եկեղեցաշինության մեջ առյուծի պատկերներ նախկինում էլ է ընդունված եղել կիրառել, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հայտնեցին, թե նախկինում ևս լայնորեն կիրառվել են կենդանական զարդաքանդակները: Թե նախկինում ինչ կենդանիներ են պատկերել, մեր նախնիների ճաշակի հարցն էր. այսուհետ Ծառուկյանի ճաշակով սբ. Հովհաննես Մկրտիչը կհսկեն չորս առյուծները:

Հետգրություն 2

Երևանից նաև շարքային քաղաքացիները հնարավորություն ունեցան ներկա գտնվել եկեղեցու օծմանը: Հատկացված տրանսպորտի միջոցով կազմակերպվեց ժողովրդի փոխադրումը: Հետդարձի ճանապարհին, երբ ավտոբուսն անցնում էր Ծառուկյանի տան մոտով, մեկ էլ հետևիցս լսում եմ՝ մի կին ասում է կողքը նստած կնոջը.

- Ծառուկյանի տունը տեսել ե՞ս:

- Էն պարիսպներն ե՞ն:

- Հա:

- Էն գմբեթներն ե՞ն:

- Հա:

- Էն մյուս պարիսպներն ո՞ւմն են:

- Էն էլ ա իրանը:

- Էն գմբեթներն է՞լ:

- Հա, էլի, սաղ էլ իրանն ա:

- Աաա… թե ասա էդքանն ի՞նչ ա անելու:

Մեկ էլ կինը, երևի թե, հիշում է, որ խոսքը բարերար Գագիկ Ծառուկյանի մասին է, ում բարերարություններից, ըստ երևույթին, իրեն էլ էր բաժին հասել և վրա է բերում.

- Դե, հիմի, ազատ հող ա էղել, էկել, սարքել ա, ո՞ւմ ա խանգարում: Հլը տես ինչքա՜ն էլ ծառեր ա տնկել…

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված