Արդեն սկսել է ուրվագծվել Սերժ Սարգսյանի խոստացած «ապահով Հայաստանը»
Հայկական Մամուլ
Արդեն սկսել է ուրվագծվել Սերժ Սարգսյանի խոստացած «ապահով Հայաստանը». երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Հայռուսգազարդ» ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին' ապահով Հայաստանում գազի սակագինը բարձրացնելու վերաբերյալ՝ միանգամից 64 տոկոսով՝ 1000 խմ գազը 132 հազար դրամի փոխարեն բնակչությանը կվաճառվի 221 հազարով:
Իհարկե իշխանությունները շոուներ բեմադրելուց հետո կհամաձայնեն սակագինը բարձրացնել ոչ թե 221, այլ 220 հազար դրամով՝ իբր հասարակության շահերից ելնելով:
Ամեն դեպքում առաջիկայում համատարած թանկացում է սպասվում: Հատկանշական է, որ այս փաստը հրապարակվեց ընտրություններից հետո, երբ առաջիկա 4 տարիներին որեւէ համապետական ընտրություն չի սպասվում: Այսինքն՝ իշխանությունները սպասեցին, մինչեւ քաղաքական դաշտում վերջնականապես հաստատեն լիարժեք մենաշնորհ, որից հետո հասարակության հետ վարվում են, ինչպես կամենում են:
Եվս մեկ ուշագրավ հանգամանք. երբ նախօրեին «Ժողովուրդ»-ը դիմել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանին, վերջինս հավաստիացրել էր, թե իրենք նման դիմում չեն ստացել: Մինչդեռ հանձնաժողովին դիմումը ներկայացված է եղել ավելի վաղ, պարզապես երեկ պաշտոնապես հայտարարվեց այդ մասին:
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը