Հայաստանը հանվում Է հատուկ մոնիտորինգի ռեժիմի տակից
Հայկական Մամուլ
Վաղը Հայաստանը ստանձնելու է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Նույն օրը Ստրասբուրգում տեղի Է ունենալու նիստ, որի ընթացքում լսվելու Է Հայաստանի և Ադրբեջանի պարտավորությունների կատարման մասին զեկույց:
Հայաստանը, սույն զեկույցի համաձայն, հանվում Է հատուկ մոնիտորինգի ռեժիմի տակից և մեր երկրին կոչ Է արվում շարունակել առաջընթացը պարտավորությունների կատարման գործում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԼՂ հակամարտությունը խաղադ կարգավորելու պարտավորությանը:
ՀՀ-ն ԵԽ նախարարների կոմիտեում նախագահելու է մինչև այս տարվա նոյեմբեր, որից հետո նախագահությունը կփոխանցի Ավստրիային: Արդեն 2014թ. մայիսից ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու Է Ադրբեջանը: Անկասկած, Ադրբեջանը փորձելու Է այդ հնարավորությունը օգտագործել Ղարաբաղի հարցով ադրբեջանամետ փաստաթղթերի ընդունման համար: ՀՀ-Ն, սակայն, կարծես թե չի պատրաստվում օգտագործել այդ հնարավորությունը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «ՀԺ»-ի թղթակցին հայտնել Է, որ ինքը դեմ է ԼՂ հարցը նման կառույցներ տեղափոխելուն:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը