Դավիթ Օհանյանը՝ Երևանի աոաջին փոխքաղաքապե՞տ
Հայկական Մամուլ
Հունիսի 8-ին, երբ Երևանի նորընտիր ավագանին կգումարի իր առաջին նիստը և կընտրի նոր քաղաքապետ, կորոշվի նաև Երևանի առաջին փոխքաղաքապետի անունը: Որոշումը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի հաջորդ նիստի ժամանակ:
«Հայկական ժամանակ»-ը արդեն տեղեկացրել է, որ դեռ ամիսներ առաջ իշխանական կուլիսներում խոսվում էր, որ ավագանու ընտրություններից հետո փոխքաղաքապետ կդառնա Մալաթիա-Սեբաստիա համայնքի ներկայիս թաղապետ, ՀՀԿ-ական Դավիթ Օհանյանը: Սույն որոշումը դեռ ուժի մեջ է: Իսկ Օհանյանի փոխարեն, ըստ շրջանառվող խոսակցությունների՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ պետք է դառնա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը