Վրաց պատգամավորը Ռուսաստանի դեմ հայց կներկայացնի Եվրադատարան
Վրաստան
Վրացական խորհրդարանի ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեն, ով հետախուզվում է Ռուսաստանի կողմից «Բոլոտնոյե» գործով, պատրաստվում է ՌԴ կառավարության դեմ հայց ներկայացնել մարդու իրավունքների Եվրադատարան անօրինական հետապնդման համար. գրում է Грузия-Online-ը:
«Ես հայց եմ ներկայացնելու ռուսական կառավարության դեմ Ստրասբուրգի Եվրադատարան՝ ինձ ապօրինի հետապնդելու մեղադրանքով»,- հայտարարել է Թարգամաձեն երեքշաբթի մամլո խորհրդակցության ժամանակ: Նրա կարծիքով` սա կարևոր նախադեպ է այն մարդկանց համար, ովքեր նմանատիպ քաղաքական հետապնդման զոհ են դարձել:
Նշենք, որ ՌԴ քննչական հանձնաժողովն այս տարվա փետրվարին հայտարարել էր, որ Թարգամաձեն, ի թիվս մի քանի ռուս ընդդիմադիրների, մեղադրվում է Ռուսաստանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Նշվում էր, որ Թարգամաձեն մասնակցություն է ունեցել 2012թ. մայիսի 6-ին Մոսկվայի Բոլոտնոյե հրապարակում զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան