Ռիո Ֆերդինանդն ավարտեց կարիերան հավաքականում
Սպորտ
Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» 34-ամյա պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու մասին. տեղեկացնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը։ Ֆուտբոլիստը որոշել է հրաժարվել հավաքականում ելույթներից, ինչի մասին էլ տեղեկացրել է հավաքականի գլխավոր մարզչին:
Անգլիայի հավաքականում Ֆերդինանդն իր նորամուտը նշել է 1997-ին Քամերունի ընտրանու դեմ խաղում: 4 անգամ հավաքականը ներկայացրել է Աշխարհի առաջնությունում: Հավաքականի կազմում անցկացրել է 81 հանդիում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը