«Օրենքով գողերի» հետ կապ ունենալու համար 30 մարդ է ձերբակալվել Վրաստանում
Վրաստան
Վրաստանի արևմտյան Սամագրելո շրջանում 27 մարդ է ձերբակալվել «օրենքով գողերի» հետ ունեցած կապի համար. տեղեկացնում է Интерфакс-ը՝ հղում կատարելով վրացական Ռուսաթավի-2 հեռուստաընկերությանը:
Ձերբակալվածները տեղափոխվել են Թբիլիսի:
Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, քրեական աշխարհի հետ կապ ունեցող կասկածյալների թվում կան նաև մարդիկ, ովքեր ազատ են արձակվել Վրաստանում 2012-2013թթ. հայտարարած համաներման արդյունքում:
Վրացական մեկ այլ՝ Մարթվիլի քաղաքում ձերբակալվել է և 6 մարդ, որոնցից 5-ը արդյունքում ազատ են արձակվել, իսկ մեկը՝ ոմն Իրակլի Ցանավան, ով ընդունել է «գողական աշխարհի» հետ իր կապը, կալանքի տակ է առնվել և տեղափոխվել Թբիլիսի:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այս գործողության կազմակերպումը պայմանավորված է շրջանում քրեական բարդ դրության ձևավորմամբ, կողոպուտների դեպքերի հաճախակիանալու հանգամանքով: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին նշել էր, որ համաներման արդյունքում երկրում կարող է բարձրանալ հանցագործությունների քանակը և կոչ էր արել դրան ըմբռնումով մոտենալ:
Վրաստանում քրեական պատասխանատվություն է նախատեսվում «օրենքով գող»-ի կարգավիճակ ունենալու և այդ աշխարհի հետ կապ պահպանելու համար: Համապատասխան ուղղումներն այդ մասին երկրի Սահմանադրության մեջ մտցվել են «վարդագույն հեղափոխությունից» հետո, որի արդյունքում քրեական հեղինակությունները հայտնվեցին ճաղերի հետևում կամ ստիպված եղան լքել Վրաստանի տարածքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան