«Ռեալի» ֆուտբոլիստները ճաշել են առանց Մոուրինյուի (տեսանյութ)
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները միասին ճաշել են. տեղեկացնում է As-ը:
Ճաշը կազմակերպվել է Երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից առաջ, ինչը մտադիր էր ցույց տալ ակումբի միասնական ոգին և համերաշխությունը: Սակայն հատկանշական է, որ հանդիպմանը ներկա չի եղել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն և իր օգնականնները: Սակայն ճաշը միայն ֆուտբոլիստների համար չի կազմակերպվել, քանի որ ներկա են եղել ակումբի ֆիզիոթերապևտները և այլ աշխատակիցներ: Նախկին նման հավաքույթներին Ժոզե Մոուրինյուն միշտ ներկա է եղել:
Հիշեցնենք, որ մամուլի տեղեկությունների համաձայն՝ Մոուրինյուն իր թիմի հետ լարված հարաբերություններ ունի:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը