Հեռանալու պահանջարկ
Քաղաքական
«Հավատացած եմ, որ Հայաստանում նոր ընդդիմություն կձևավորվի: Քաղաքական դաշտում կան առողջ ուժեր, անհատներ, որ իրենց դեմքը, «ես»-ը պահել են էս տարիների ընթացքում: Ինձ թվում է, որ մոտակա ժամանակահատվածում՝ 6 ամսվա կամ 1 տարվա ընթացքում, ինչ-որ նոր ուժ կձևավորվի»։ Նման կարծիք օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր ազատամարտիկ, ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Սասուն Միքայելյանը։
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց, որ ապագան ցույց կտա՝ կստեղծվի նման ուժ, թե՝ ոչ։
«Կձևավորվի, թե՝ ոչ, դա կլինի զուտ գուշակություն, իսկ ես գուշակություններ չեմ անում։ Կստեղծվի, թե չի ստեղծվի, ապագան ցույց կտա, բայց ես չեմ կարծում, որ ստեղծվի, որովհետև դա մի քիչ ավելի լուրջ հարց է։ Կուսակցություն ստեղծելն այդքան հեշտ չէ, դա բավականին բարդ գործընթաց է, և երկրորդը՝ պարտադիր պայմաններից մեկը հասարակության պահանջարկն է, որն այսօր ես չեմ տեսնում տարբեր պատճառներով»,-ասաց Արմեն Բադալյանը։
Վերջինիս խոսքերով՝ պատճառներից մեկն այն է, որ հասարակության մոտ արդեն հիմնականում տրամադրվածություն կա Հայաստանից գնալու, Հայաստանի հետ ոչ մի առնչություն չունենալու, Հայաստանից գնալու։ «Եթե հասարակության մոտ գերիշխում է այդ տրամադրությունը, ապա այսօր հասարակությունը պայքարի նոր գործիք (իսկ ընդդիմադիր կուսակցությունը՝ պայքարի նոր գործիք է) չի ստեղծում»,-ասաց Բադալյանը՝ հավելելով, որ պայքարի նոր գործիք ստեղծելու պահանջարկ չկա, կա հեռանալու պահանջարկ։
«Հիմնական տրամադրությունը պետք է լինի հասարակության մոտ, իսկ հասարակությունը, այսօր տեսնում ենք, ընտրել է ամենաարդյունավետ ձևը՝ արտագաղթել երկրից»,-ասաց Բադալյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան