lifesports. Պիզելին լքում է «Կուբանը»
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կուբանի» ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին մտադիր է լքել կրասնոդարյան ակումբը քիչ խաղային պրակտիկայի պատճառով:
28-ամյա ֆուտբոլիստը մտադիր է ակումբը լքել այս մրցաշրջանի ավարտին: Life Sports-ի տվյալներով՝ Լիոնիդ Կուչուկի՝ ակումբը գլխավորելուց հետո Պիզելին հաճախ դուրս չի գալիս խաղադաշտ, դրանով պայմանավորված՝ Մարկոսը որոշել է լքել ակումբը:
Պիզելին «Կուբան» է տեղափոխվել 2012-ին «Մետալուրգից»: Ընթացիկ մրցաշրջանում կրասնոդարյան ակումբի կազմում անցկացրել է 21 խաղ, կատարել 6 գոլային փոխանցում և հեղինակել 5 գոլ:
Նշենք, որ ներկայիս թիմի հետ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2014-ին, իսկ տրանսֆերային արժեքը կազմում է 2,5 մլն:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը