Գագիկ Ծառուկյանը բոլոր հարցերին անձամբ կտա սպառիչ պատասխաններ
Քաղաքական
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ երեկ արած ձևակերպումը ԲՀԿ-ի քաղաքական կարգավիճակի մասին, տարբեր մեկնաբանությունների, այդ թվում՝ ուղղորդված, խեղաթյուրված հետևությունների առիթ է հանդիսացել: Ակնհայտ է նաև Գագիկ Ծառուկյանի՝ համատեքստից կտրված խոսքի վրա ոմանց համար ցանկալի սցենարների կառուցումը: Բոլոր տեսակի տարըմբռումներին և տարօրինակ մեկնաբանություններին վերջ տալու նպատակով պաշտոնապես տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին ԲՀԿ ղեկավարը չի զլանա և մեկ անգամ ևս բոլոր հարցերին անձամբ կտա սպառիչ պատասխաններ:
Այնպես որ խորհուրդ կտամ ոմանց՝ ժամանակից շուտ հետևություններ չանել»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան