Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը
Հայաստան
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը՝ մեկ ամսվա կտրվածքով և հակադիաբետիկ հաբերի բաշխացուցակները՝ եռամսյակային կտրվածքով: Այդպիսով կապահովվի շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով անխափան մատակարարումը։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները և հակադիաբետիկ հաբերը պետք է ստանան ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Ինսուլինային սրվակների հաջորդ խմբաքանակը կհատկացվի մինչև հունիսի 15-ը:
Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ՝ 010-52-88-72 հեռախոսահամարով։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից