Վարժանք՝ հրդեհի սցենարով
Արտակարգ Պատահար
Մայիսի 15-ին ՀՀ ԱԻ նախարարությունը Երևանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 դպրոցում կազմակերպել էր «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով մարտավարական վարժանք: Նախապատրաստական աշխատանքներն իրականացվել էին ՓԾ Նոր Նորքի համայնքային բաժնի կողմից։
Վարժանքի նպատակն էր՝
• ստեղծված իրավիճակում ստուգել հրշեջ-փրկարարների տեսական գիտելիքների, գործնական ունակությունների և հմտությունների կիրառումը, ինչպես նաև անվտանգության կանոնների պահպանումը.
• հրդեհաշիջման աշխատանքներին զուգընթաց մարդկանց փրկելու աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
• դպրոցի անձնակազմի պատրաստականության մակարդակը։
Ժամը 12.30-ին տրվեց տագնապի ազդանշան, ինչից հետո դպրոցի մուտքից, 3,5 րոպեի ընթացքում տարհանվեցին դպրոցի բոլոր աշակերտներն ու աշխատակազմը:
Սցենարի համաձայն՝ թիվ 143 դպրոցի երկրորդ հարկում հրդեհ էր բռնկվել: Դպրոցում փորձել էին մարել հրդեհի օջախը, սակայն ապարդյուն։ «Կրակը» շարունակել էր տարածվել։
Պայմանական դեպքի վայր էր ժամանել մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարներն անմիջապես սկսեցին հրդեհաշիջման աշխատանքները։ Միաժամանակ՝ հրշեջ-փրկարարներն ավտոսանդուղքի միջոցով շենքի երկրորդ հարկի պատուհանից դուրս բերեցին «տուժածին» ու հանձնեցին դպրոցի բուժանձնակազմին։
Ամփոփելով թիվ 143 դպրոցում կայացած վարժանքի արդյունքները՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, գնդապետ Պավել Գյոզալյանն ասաց. «Ուսումնական տարհանումն անցկացվեց բարձր մակարդակով և ծառայեց իր նպատակին: Մեզ համար շատ կարևոր է երեխաների անվտանգությունը: Նրանք պետք է իրազեկ և պատրաստված լինեն.:
Միջոցառման վերաբերյալ իր կարծիքը հայտնեց նաև թիվ 143 դպրոցի տնօրեն Գարեգին Կոստանյանը. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԻ նախարարությանը՝ նման միջոցառումներ կազմակերպելու համար: Երեխայի համար անվտանգության վարքականոններին տիրապետելը շատ կարևոր է: Կարծում եմ՝ վարժանքը բարեհաջող անցավ: Երեխաներն ու դպրոցի անձնակազմը արդեն որոշ չափով պատրաստված էին տարհանմանը: Հաջորդ վարժանքի ժամանակ մենք կփորձենք ավելի արագ տարհանել երեխաներին»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան