ՀՀԿ–ն տոնում է «Փարվանա»–ում. Հրազդանի կիրճի այդ հատվածը փակ է երթևեկության համար
Քաղաքական
Հրազդանի կիրճը՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի և դրա շրջակայքի հատվածում, փակ է երթևեկության համար։ Պատճառը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության վերնախավի խնջույքն է՝ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում։
Հիշեցնենք, որ տպագիր մամուլը՝ մասնավորապես «ՉԻ» օրաթերթը, գրել էր, որ ՀՀԿ–ականները հավաքվելու են «Փարվանա»–ում՝ ընտրություններում տարած հաղթանակը տոնելու համար։ Խնջույքին մասնակցելու հրավեր են ստացել բացառապես ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները. ակնկալվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան