Ստեփան Դեմիրճյանը՝ավագանու ընտրությունների, ընդդիմության առաջիկա քայլերի մասին
Հայկական Մամուլ
ՀԺԿ կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններում
ՀԱԿ-ի ստացած քվեներին ասել է. «Մենք ճիշտ էինք համարում ընդդիմության միասնական մասնակցությունը՝ միասնական ցուցակում, այդ դեպքում ակնհայտ էր, որ ընդդիմությունը շատ լուրջ շանսեր կունենար հաղթելու, նույնիսկ ընտրակաշառքի, կեղծիքների պարագայում:
Դրա համար էլ ՀԺԿ-ն չմասնակցեց այս ընտրություններին: Մենք չենք քննադատում նրանց, ովքեր մասնակցեցին, բայց կարծում եմ, որ ճիշտ տարբերակը այս իրավիճակում սա էր: Դիտարկմանը, թե մինչեւ մյուս ընտրություններ ինչ պետք է անի ընդդիմությունը, մասնավորապես
ՀԱԿ-ը՝ ժողովրդի վստահությունը վերականգնելու առումով, Դեմիրճյանը պատասխանել է. «ՀԱԿ-ի հետ կապված հարցերը խնդրում եմ ուղղեք ՀԱԿ-ին, ես ՀԺԿ նախագահն եմ, իսկ ՀԺԿ-ն, ցավոք, բաց թողեց ընտրությունները՝ չմասնակցեց նախագահական ընտրություններին եւ այս ընտրություններին (Երեւանի), բայց հուսով եմ, որ կպայքարի եւ կմասնակցի մյուս ընտրություններին»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի մայիսի 16-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը