Ողբերգական միջադեպ Նոյեմբերյանի զորամասերից մեկում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր
Հասարակություն
Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել:
Ժամկետային զինծառայողներից մեկը զորամասի ծխարանում կրակ է բացել: Դրա հետեւանքով ժամկետային զինծառայող, Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Լյուքս Ստեփանյանը զոհվել է: Այս մասին գրել է aravot.am–ը։
Այդ կրակոցներից ծանր վիրավորվել է ժամկետային զինծառայող, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Հրաչյա Սարգսյանը: Վերջինս ժամը 16-ի սահմաններում գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ժամը 20-ին՝ Երեւանի զինվորական հոսպիտալ:
Ոսկան Սարգսյան


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան