«Չելսին»՝ Եվրոպայի լիգայի գավաթակիր (տեսանյութ)
Սպորտ
«Ամստերդամ Արենայում» Լոնդոնի «Չելսին» և «Բենֆիկան» վիճարկեցին Եվրոպայի լիգայի գավաթը:
Տիտղոսը բաժին հասավ լոնդոնյան ակումբին, որը պորտուգալական թիմին պարտության մատնեց 2։1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 60-րդ րոպեին բացեց Ֆերնանդո Տորեսը. հիանալի անցում կատարելուց հետո Տորեսը, շրջանցելով դարպասապահին, գնդակն ուղարկեց դարպասը։ 68-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով Օսկար Կարդոսոն հավասարեցրեց հաշիվը:
Թվում էր՝ հանդիպման հիմնական ժամանակն այդպես էլ կավարտվի, սակայն ավելացված 3-րդ րոպեին Բրանիսլավ Իվանովիչը, խփելով իր թիմի 2-րդ գոլը, «Չելսիին» «դարձրեց» Եվրոպայի լիգայի գավաթակիր:
Նշենք, որ լոնդոնյան ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց այս տիտղոսը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը