Երևանի նորակառույց շքեղ հյուրանոցը Արթուր Բաղդասարյանի՞նն է
Հայկական Մամուլ
Տեղեկություններ են շրջանառվում, որ Երեւանի նորակառույց շքեղ հյուրանոցներից մեկը' «Իմպերիալ»-ը, պատկանում է ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Սակայն ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իրականում նման բան չկա, եւ Ա. Բաղդասարյանը որեւէ կապ չունի այդ հյուրանոցի հետ:
Իհարկե, ՕԵԿ խոսնակի խոսքերին հնարավոր կլիներ հավատալ, եթե նրանց մոտ ինչ-որ բան հերքելը սովորույթ չլիներ: Առաջին անգամը չէ, որ Ա. Բաղդասարյանի ավելացող ունեցվածքի մասին լուրերը հերքվում են, բայց տարիներ շարունակ նրա լրացված հայտարարագրերում եկամուտներն ավելանում են:
Մանրամասները «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը