Մայիսի 16-ը՝ սգո օր Վրաստանում
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մայիսի 16-ը հայտարարել է սգո օր։ Այդ մասին գրում է trend.az-ը, հղում կատարելով նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջին։
Այսօր կիջեցվեն դրոշները բոլոր պետական հաստատություններից և կհետաձգվեն զվարճանքների հետ կապված բոլոր միջոցառումները։ Այդ ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր Վրաստան են բերվելու Աֆղանստանում թալիբների հարձակման զոհ դարձած 3 վրացի զինվորների դիերը։
Մայիսի 16-ը սգո օր հայտարարելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Վրաստանի կառավարությունը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Աֆղանստանում մահապարտի կողմից վրացական ռազմաբազայի վրա կազմակերպած հարձակման արդյունքում զոհվել էր 3 վրացի զինծառայող։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան