Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնել Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանը Ավինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանում ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում Հոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ուշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի «Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան Գեղամյան Քննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները Նեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ» Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել Անդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆ 

Հնչակյանեերը կփոխեն միլիոնատեր ատենապետի՞ն

Հայկական Մամուլ

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Ռոբերտ Տեր-Սարգսյանը «168 ժամ»-ում գրում է. «Հակոբ Տիգրանյանն օրերս դիմել է «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի տնօրինությանը և սեպտեմբերին հյուրանոցում համահնչակյան հերթական համագումարն անցկացնելու համար դահլիճ պատվիրել: Համահնչակյան համագումարները տեղի են ունենում չորս տարին մեկ պարբերականությամբ:

Նախորդ՝ 2009 թվականին տեղի ունեցած համագումարի ժամանակ ՍԴՀԿ-ն որոշել էր շարունակել ընդդիմադիր կուրսը, պաշտպանել Լեոն Տեր-Պետրոսյանին և շարունակել լինել ՀԱԿ անդամ: Այդ համագումարին ներկա էր և ելույթ ունեցավ նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն կուսակցության ատենապետ Սեդրակ Աճեմյանն անտեսելով համագումարի որոշումը, կտրուկ փոխեց կուսակցության քաղաքական դիրքորոշումը, հայտարարվեց ՀԱԿ-ից դուրս գալու մասին, և ՍԴՀԿ-ն գնաց իշխանության հետ սերտ համագործակցության ճանապարհով՝ 2013թ. նախագահական ընտրություններում արդեն սատարելով Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հնարավոր է, որ այս համագումարի ժամանակ նախորդից տարբերվող որոշում կայացվի, մասնավորապես՝ աջակցել իշխանությանը և կառավարությանը՝ նախանշված ծրագրերի իրականացման գործում: Հնարավոր է նաև, որ ամեն ինչ գլխիվայր շուռ գա: Որոշ հնչակյաններ համագումարն «Արմենիա-Սարիոթում» անցկացնելը խիստ խորհրդանշական են համարում: Հայտնի է, որ ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը Կոտայքի մարզում ունի սեփական հյուրանոցային համալիր՝ «Անի ռեզորթը», որտեղ կան համագումարներ գումարելու համար նախատեսված դահլիճներ: Մասնավորապես՝ «Անի ռեզորթում» է անցկացվել հայաստանյան հնչակյանների համագումարը, եթե հավատալու լինենք այդ կուսակցության անդամների հավաստիացումներին:

Եթե կուսակցության ատենապետն ունի սեփական հյուրանոցային համալիր, ապա ինչո՞ւ է համագումարի համար այլ դահլիճ վարձվում: Մանավանդ որ, ըստ որոշ խոսակցությունների՝ «Արմենիա-Մարիոթի» հետևում կանգնած են մրցակից դաշնակցականները: Հնարավոր է, որ նման որոշումը պատճառաբանվի այն հանգամանքով, որ «Արմենիա-Մարիոթը» գտնվում է Երևանի կենտրոնում, և ավելի ներկայացուցչական է, քան «Անի ռեզորթը»: Բայց հնարավոր է, որ նման որոշման համար կա այլ, ավելի հիմնավոր պատճառ:

ՍԴՀԿ-ում արդեն տևական ժամանակ առկա են հակաաճեմյանական տրամադրություններ, և հնչակյան շատ կառույցներ դժգոհ են Աճեմյանի գործունեությունից կամ անգործությունից: Դժգոհությունը հատկապես մեծ է Լիբանանի, Սիրիայի և Կիպրոսի հնչակյան շրջանակներում: Հենց այդ պատճառով չի բացառվում, որ Համահնչակյան համագումարների ժամանակ ընտրվի այնպիսի Կենտրոնական վարչություն, որը չցանկանա Աճեմյանին վերընտրել կուսակցության ատենապետ: Իսկ Աճեմյանին պաշտոնանկ անել սեփական հյուրանոցում, այսինքն՝ տանտիրոջը շնորհազրկել սեփական հարկի տակ, այնքան էլ համահունչ չէ ազգային արժեքներ դավանող կուսակցության արժեհամակարգին: Այլ բան է, եթե դա տեղի է ունենա որևէ չեզոք միջավայրում, այս դեպքում՝ «Արմենիա Մարիոթում»:

Հնչակյան կուսակցությունը հայտնի է նրանով, որ ունի սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն, սակայն ակտիվորեն պաշտպանում է ազատական գաղափարախոսություն դավանող վարչապետ Տիգրան Սարգսյանին և նրա կառավարության քաղաքական կուրսը: Այս կուսակցությունը երբևէ հանդես չի եկել սոցիալական պահանջներով, երբեք չի քննադատել իշխանություններին՝ վարվող տնտեսական քաղաքականության, գների և եկամուտների անհամաչափ բարձրացման կամ աշխատանքի անհամաչափ շահագործման համար: Մի խոսքով՝ իրեն երբևէ չի դրսևորել՝ որպես սոցիալական գաղափարախոսություն դավանող կուսակցություն, թեև կուսակցության հիմնադիրների մեջ քիչ չէին համոզված մարքսիստները: Ընդհակառակը՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարն ամերիկահայ միլիոնատեր է, ով հանուն իր բիզնեսի՝ պաշտպանում է իշխանության և իշխանավորների շահերը:

Ահա թե ինչպիսին են հայաստանյան կուսակցությունները՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ ի սփյուռս աշխարհի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերելԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին
Ամենադիտված