Ռաֆայել Բենիտեսը պատմության մեջ երկրորդ մարզիչն է, ով եվրագավաթ է նվաճել երեք ակումբի հետ
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2012/13թթ. մրցաշրջանում «Չելսին» Եվրոպայի լիգայի եզրափակչում 2:1 հաշվով պարտության մատնեց «Բենֆիկային» և նվաճեց գավաթը, ինչի արդյունքում լոնդոնյան թիմի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը դարձավ ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ մարզիչը, ում հաջողվել է եվրագավաթ նվաճել երեք տարբեր ակումբների հետ։ Նախկինում նման հաջողության հասել է միայն Ուդո Լատեկը:
Հիշեցնենք, որ 53-ամյա իսպանացի մասնագետը 2004/05թթ. մրցաշրջանում «Լիվերպուլի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ 2003/4թթ.՝ ՈՒԵՖԱ-ի գավաթը «Վալենսիայի» հետ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը