ՊՍԺ-ում մնալու հավանականությունս 50/50 է. Անչելոտի
Սպորտ
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ. տեղեկացնում է L’Equipe-ը:
«Իհարկե, հնարավոր է, որ ես մնամ: Այսօր շանսերը 50/50 է: Ես այստեղ լավ եմ հարմարվել, և հասկանալի է, որ ոչ ոք չի սիրում փոփոխություններ: Ես հիասթափված էի, երբ 2011-ին լքեցի «Չելսին»: Եվ եթե ես լքեմ Փարիզը, անխուսափելիորեն կտխրեմ, և դա նորմալ է: Կարող եմ հաստատել, որ չեմ հանդիպել «Ռեալի» ո՛չ նախագահի և ո՛չ էլ մարզական տնօրենի հետ: Բացի այդ, Ալեքս Ֆերգյուսոնն ինձ չի առաջարկել փոխարինել նրան»,-հայտարարել է Անչելոտին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Անչելոտին հանդիպել է Ֆլորենտինո Պերեսի հետ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը