«Բարսելոնան» մրցաշրջանի ընթացքում Վիլանովայի կարիքը շատ ուներ. Մեսսի
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ մրցաշրջանն իր ակումբի համար հաջող էր:
Հիշեցնենք, որ «կապտանռնագույնները» դարձան Իսպանիայի չեմպիոն, սակայն երկրի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում հաջողության չհասան:
«Ազգային առաջնությունում հաղթելը կարևոր է, և ես ուրախ եմ մեր հաջողության համար, չէ՞ որ մենք գերազանցեցինք այնպիսի մրցակցի, ինչպիսին «Ռեալն» է: Իհարկե, հեշտ չէր, քանի որ մրցաշրջանից առաջ փոխվեց գլխավոր մարզիչը: Երբ Վիլանովան գլխավորեց «Բարսան», մենք հիանալի վիճակում էինք, քանի որ ոչինչ չէր փոխվել: Սակայն երբ նա գնաց ԱՄՆ՝ բուժվելու, նրա բացակայությունը զգացվեց, և ոչ թե նրա համար, որ Խորդի Ռոուրան և մյուս մարզիչները չկարողացան իրականացնել իրենց պարտականությունները: Մենք պարզապես գլխավոր մարզչի կարիքն ունեինք»,-հայտարարել է արգենտինացի ֆուտբոլիստը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը