Խաբված քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել «Արցախբանկ»-ի դիմաց (լուսանկարներ)
Հայաստան
Ինչպես արդեն Lurer.com-ը տեղեկացրել էր, այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակիցա էին անցկացնում Դավիթաշենի 2-րդ թաղամասի բնակիչները: Այնուհետև ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի «Արցախբանկի» գլխամաս:
Նրանց խոսքով` 2006-ին Tonus constructions ՍՊԸ-ի հետ բնակարանային պայմանագիր են կնքել,և ընդամենը երկու ամիս առաջ տեղեկացել են, որ այդ կազմակերպությունը խնդիրներ ունի «Արցախբանկի» հետ: Tonus-ը չի կարողացել գրավի դիմաց պարտքը վճարել, բանկն էլ իր հերթին չի թույլատրում շենքը հանձնել բնակարանատերերին:
«Շենքն ունի 140 բնակարանատեր, գրեթե 80%-ով ավարտված է շինարարությունը, բայց մեզ թույլ չեն տալիս գնալ մեր տները»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հավաքվածներից մեկն էլ հիշեցրեց, որ Tonus constructions-ը պատկանում է ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին:
Այս պահին ակցիայի մասնակիցներից մեկը մտել է բանկ՝ հանդիպելու բանկի կառավարչի հետ:





















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից