Միջազգային իրավապաշտպանները քննադատել են Ադրբեջանին՝ զրպարտության օրենքի համար
Ադրբեջան
Amnesty International-ի և ԵԱՀԿ-ի միջազգային իրավապաշտպանները քննադատել են Ադրբեջանին՝ խորհրդարանում զրպարտության մասին օրենքի ընդունման համար։
Պատգամավորները կողմ են եղել օրենքում լրացմանը, ըստ որի՝ համացանցում հրապարակված ցանկացած տիպի զրպարտություն դիտվելու է որպես դատապարտելի հանցանք՝ ենթակա ազատազրկման՝ մինչև 3 տարի ժամկետով։
Amnesty International-ն ու ԵԱՀԿ-ն ենթադրում են, որ օրենսդրության մեջ նման կարգի փոփոխությունները երկրում նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ նպատակ ունեն սահմանափակել խոսքի ազատությունը երկրում։
Որպեսզի օրենքն իրավական ուժ ստանա, այն պետք է ստորագրի նախագահը։ Իլհամ Ալիևը դեռ չի ստորագրել փաստաթուղթը, բայց ենթադրվում է, որ նա կանի դա։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան