Այսօր դերասան Ստեփան Հարությունյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
Դերասան Ստեփան Հարությունյանը ծնվել է 1928 թ. մայիսի 16-ին, Թբիլիսիում: Դերասանական գործունեությունը սկսել է Գյումրու Մռավյանի անվան թատրոնում: 1965թ-ից աշխատել է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Բազմաթիվ դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում և հայկական ֆիլմերում` «Նվագախմբի տղաները», «Վերադարձ», «Մհերի արձակուրդային արկածները», «Ձախորդ Փանոս», «Ապտակ», «Գիքոր» և այլն: Հիշարժան է դերասանի «Տաքսի, տաքսի» հեռուստաներկայացման մեջ կերտած Փիլոյանի դերը: Արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է Երևանում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)