Գազը հաստատ կթանկանա. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Հասարակություն
Այսօր՝ մայիսի 16-ին, Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ էին կազմակերպվել: Ակցիայի մասնակիցները պահանջում են չբարձրացնել գազի գինը:
«Գազի գնի բարձրացումը կդառնա վարչախմբի տապալման սկիզբը», «Ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ի՞նչ անեք», «Գազը թանկացնեք, հարկերը չենք մուծելու», «Ինչքան ուզենք, այնքան ենք վճարելու» պաստառներով քաղաքացիներն իրենց բողոքն են ներկայացնում:
Քաղաքացիներն իրենց բողոքի ցույցը շարունակել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց: Վերջիններիս հետ հանդիպեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ով տեղեկացրեց, որ գազի գնի բարձրացման հայտ է ստացվել, իսկ բարձրացման չափը որոշվելու է քննարկման արդյունքում. «Բայց գազի գինը հաստատ բարձրանալու է»,-ասաց նա:
Վերջինս գազի գնի բարձրացումը հիմնավորեց նրանով, որ սահմանի վրա ռուսական կողմն արդեն բարձրացրել է:
Նշենք նաև, որ ցուցարարները շարունակում են իրենց բողոքի ակցիան: Վերջիններս երթով շարժվում են դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան