Գազի գնի թանկացումը շղթայական ռեակցիայով կազդի բոլոր ապրանքատեսակների գների վրա. Ռուստամյան (տեսանյութ)
Քաղաքական
Ինչպես արդեն Lurer.com-ը տեղեկացրել էր, այսօր կառավարության շենքի մոտ քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով չթանկացնել գազի գինը։ Ակցիային մասնակցեց նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ով լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Ես վստահ էի, որ այս բողոքի ակցիաները գնալով ավելի լայն թափ են ստանալու, որովհետև այն, ինչ պլանավորվում է իրականացնել, աննախադեպ սոցիալական լարվածություն կառաջացնի երկրում։ Եթե նկատի ունենանք այն չափանիշները, որոնք այսօր արդեն մխիթարիչ չեն՝ աղքատության, գործազրկության՝ սոցիալական ծանր վիճակի հետ կապված, աննախադեպ թռիչքային ձևով ուղղակի գների բարձրացում կարող են առաջացնել, ինչը, բնականաբար, շղթայական ռեակցիայով կազդի մնացած բոլոր ապրանքատեսակների և ծառայությունների վրա»։
Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավոր է՝ վարչապետի հետ հանդիպում նախաձեռնվի գազի գնի շուրջ քննարկումների վերաբերյալ, Ռուստամյանն ասաց. «Մենք չենք նախատեսել։ Վստահ եմ՝ առաջիկայում կնախաձեռնենք և ամբողջական կներկայացնենք մեր մտահոգությունները, մոտեցումները, առաջարկությունները։ Բնականաբար, մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, առաջարկներ կներկայացնենք, ամբողջական հայեցակարգված մոտեցում հանդես կբերենք։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան