«Tonus construction»-ի և «Արցախբանկ»-ի չհաջողված համագործակցությունից տուժել է 140 բնակարանատեր (տեսանյութ)
Հայաստան
Ինչպես արդեն Lurer.com-ը տեղեկացրել էր, Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում Դավիթաշենի 2-րդ թաղամասի բնակիչները: ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին պատկանող «Tonus construction» ընկերության կողմից Փափազյան հասցեում և Դավիթաշենում կառուցվող նորակառույցների բնակիչները մի քանի տարի իրենց բնակարանների համար վճարումները կատարելուց հետո միայն երկու ամիս առաջ պարզել են, որ այդ հասցեներում կառուցվող շենքերը գրավի տակ են դրված «Արցախբանկ»-ում: Ներկայում շենքը գրեթե պատրաստ է, մնում են միայն հարդարման աշխատանքները, սակայն բնակիչներն այնտեղ մուտք գործել չեն կարողանում: Խաբված քաղաքացիներն իրենց խնդիրները ներկայացրին ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին և բողոք-նամակ հանձնեցին վերջինիս՝ ակնկալելով շուտափույթ պատասխան:
Ալեքսանդր Ղազարյանը խոստացավ բնակիչներին այսօրվանից սկսել բողոքի քննարկման գործընթացը:
Այնուհետև քաղաքացիները գնացին «Արցախբանկ»-ի գլխամաս, որտեղ էլ հանդիպում ունեցան բանկի կառավարչի հետ: Վերջիններիս առաջարկել էին ներկայացնել բոլոր փաստաթղթերը՝ խնդիրն ուսումնասիրելու համար: Վաղը նորից բնակիչները կհավաքվեն իրենց գումարներով կառուցված շենքի մոտ, որպեսզի հավաքագրեն բանկ ներկայացվելիք բոլոր փաստաթղթերը:
Նշենք նաև, որ խաբված քաղաքացիների թվում էր նաև հայտնի երգիչ Արթուր Իսպիրյանը, ով նույնպես մասնակցում էր բողոքի ակցիաներին: Շենքն ունի 140 բնակարանատեր, ովքեր նախապես վճարել են բնակարանների համար նախատեսված գումարի նվազագույնը 80%-ը, կան նաև մարդիկ, ովքեր ողջ գումարը միանգամից են վճարել:
Քաղաքացիների բողոքն առավել մանրամասն կարող եք տեսնել ներկայացված տեսանյութում.


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից