Էնդի Մարեյը, հնարավոր է, բաց թողնի Ֆրանսիայի բաց առաջնությունը
Սպորտ
Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը մեջքի վնասվածքի պատճառով, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Ֆրանսիայի բաց առաջնությանը, որը կմեկնարկի մայիսի վերջին. տեղեկացնում է bbc-ն:
Աշխարհի երկրորդ ռակետը վնասվածք է ստացել Հռոմի մրցաշարի երկրորդ շրջանում: Թենիսիստը չի կարողացել ավարտել Մարսել Գրանոլերսի հետ հանդիպումը և 3:6, 7:6 /7:5/ հաշվի ժամանակ հրաժարվել է շարունակել խաղը:
«Ես նման վնասվածք ունեցել եմ նաև 2011-ին: Հիմա ես բուժզննում պետք է անցնեմ, որից հետո որոշում կկայացնեմ՝ կապված Ֆրանսիայի բաց առաջնության հետ»,-նշել է Մարեյը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը