Նոր կառավարության ծրագրի նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով
Հայաստան
ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ ՀՀ կառավարության ծրագրին և այն ներկայացնել ՀՀ Ազգային Ժողով։ Ծրագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության, ՀՀ Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները։
Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի լուծելու մեր երկրի առջև ծառացած մի շարք խնդիրներ՝ դրանով իսկ ապահովելով շոշափելի արդյունքներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ծրագրի նախագիծը գտնվում է շրջանառության մեջ, բոլոր նախարարություններից և գերատեսչություններից ստացել են առաջարկություններ, որոնք նախագիծ են ներառվել։ Խմբագրական աշխատանքներն ավարտելուց հետո փաստաթուղթը կուղարկվի Ազգային Ժողով, և ենթադրվում է, որ առաջիկա երկուշաբթի օրը, ՀՀ Սահմանադրության պահանջին համապատասխան, կսկսվի ծրագրի նախագծի քննարկումը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից