Պրահայում արգելել են փողոցային երաժիշտների ելույթները
Աշխարհ
Պրահայի քաղաքապետարանը փողոցային երաժիշտներին արգելել է ելույթ ունենալ։ Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հղում կատարելով РИА «Новости»-ին, նոր հրահանգի համաձայն՝ փողոցային երաժիշտներին արգելվելու է ելույթ ունենալ քաղաքի պատմական կենտրոնի 17 վայրում, հատկապես՝ Ստարոմեստկայի, Ցելենտա և Կարլովայա փողոցներում։
Նոր հրահանգը, սակայն, չի վերաբերում Կարլովի կամրջին, որտեղ գործում են հատուկ կանոններ։
Հետաքրքրականն այն է, որ այսպես կոչված, լուռ ներկայացումները, օրինակ՝ մնջախաղերը, թույլատրված են առանց որևէ սահմանափակման։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան