Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ Փաշինյանի հետ մետրոյի միջադեպի մասնակից երեխան՝ Մերուժան Մոսիյանի թոռը, հաղթել է թուրք մրցակցին Լսե՛ք, բոչկա մի՛ գլորեք, ասեք՝ ընդունո՞ւմ եք ընտրության արդյունքները, թե՞ չէ․ Աբրահամյան (տեսանյութ) Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին և Սի Ծինփինին. Արարատ Միրզոյանի հորդորը՝ ԵՄ-ին (տեսանյութ) Մենք գործ ունենք շատ լուրջ կազմակերպված մեխանիզմի հետ, որն աշխատում է մեր ժողովրդի դեմ. Կարապետյան (տեսանյութ) Իշխանությունն ընդամենը փող ծախսող է. պարտքերը վերցնեն, իրենց թալանն անեն. Կարապետյան (տեսանյութ) Մենք անելու ենք մեր քայլերը մեր ձևով և հասնելու ենք հաղթանակի մեր ձևով. կտեսնեք. Սամվել Կարապետյան (տեսանյութ) «Կարող էինք սխալ քայլեր անել, երկիրը ցնցումների տանել, հետո մեզ մեղադրեին, որ էլի արդյունքի չհասանք» (տեսանյութ) Քաոս Մոսկվայում․ ԱԹՍ-ներ, պայթյուններ և քաղաքը պատած հրդեհներ Սամվել Կարապետյանը խոսել է Եկեղեցին պաշտպանելու համար արած հայտարարության մասին (տեսանյութ) Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, ՔՊ-ն կունենա միանձնյա թուրքական կառավարում. Կարապետյան (տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունները նախատեսվում է տրամադրել պետական հավաստագրերի միջոցով 

Խանջյանի վերքերը ինքնասպանի վերքեր չեն. այս կասկածի համար բժիշկները բանտ նետվեցին

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներով» («Մեկը մյուսի ետևից բանտ էին նետվում բոլոր նրանք, ովքեր ափսոսում էին Աղասի Խանջյանին») գրքից մի փոքրիկ հատված.

Դագաղը դրվեց աոանձնատան դահլիճում։ Խանջյանի անձնական բժիշկ Սաղյանը և հայտնի վիրաբույժ Միրզա–Ավագյանը, տեսնելով Խանջյանի զույգ քունքերի վերքերը, կասկածանքով ասել են, որ այդ վերքերը ինքնասպանի վերքեր չեն, այլ մեկն ու մեկի ձեռքով նա սպանված է։ (Այս կասկածի համար երկու բժիշկները բանտ նետվեցին): Սաղյանին գնդակահարեցին, իսկ Միրզա-Ավագյանը բանտում մահացավ դիզենտերիա հիվանդությունից:

Հուլիսի 12-ին նշանակված էր թաղումը: «Խորհրդային Հայաստան» թերթում տպվեց Խանջյանի փոքրադիր մի նկար և Անդրերկրկոմի և Հայաստանի կոմկուսի Կենտկոմի մահազդերը, որոնք ոչ թե մահազդեր, այլ քաղաքական և դատական մեղադրանքներ էին:

Շատ սրտաճմլիկ էր տեսնել Աղասուն պառկած դագաղում։ Նրա աջ և ձախ քունքերին դրված էին թփից նոր քաղված երկու խոշոր վարդեր։ Ամբողջ դագաղը ծածկված էր թարմ ծաղիկներով, իսկ մելամաղձիկ սգո մեղեդու նվագի տակ «քնած» էր ժողովրդի մեծ ու սիրելի զավակը:

Բերիայի գործակալ Խաչիկ Մուղդուսին՝ կանգնած դահլիճի մի անկյունում, Արգոսի աչքերով դիտում էր իր չորս կողմը։ Ոչ ոք ոիսկ չարեց պատվո պահակ կանգնել։ Դագաղի մոտ էին քույրը՝ կոմունիստ Սրբուհի Խանջյանը, մայրը՝ մի աթոռի նստած, ծնկներին խփելով մորմոքում էր, իսկ հայրը փորձում էր հանգստացնել և մխիթարել նրան:

Չնայած որ առանձնատունը շրջապատված էր միլիցիայի խիտ ջոկատներով, բայց ժողովուրդը պատռեց այդ շղթան և մտավ առանձնատուն, հրաժեշտ տալու իր սիրելի ղեկավարին։ Պիոներները ծաղկեփնջերով ծածկեցին նրա դագաղը։ Ներս մտավ մի զառամյալ ծերունի, որի սպիտակ մորուքը հասնում էր մինչև կուրծքը։ Նա մոտեցավ դագաղին, ծնկի եկավ, խաչակնքեց երեսն ու հոնգուր-հոնգուր լացով դուրս գնաց։

Տեսնելով ժողովրդի հուզումները, Մաղդուսին վրդովված կարգադրեց դագաղը վերցնել։ Չորս հոգի մոտեցան, որ դագաղը վերցնեին` Խանջյանի հայրը՝ ժողովրդական ուսուցիչ Ղևոնդ Խանջյանը, տեղից վեր կենալով, ձեռքը վեր բարձրացրած ասաց.

— Կացե՛ք, կացե՛ք:

Հայրական այս ազդու խոսքերից հետո ոչ ոք չհամարձակվեց դագաղը տեղից շարժել։ Մոտենալով որդու դագաղի գլխամասին, որդուն դիմելով ասաց.

«Իմ սիրելի Աղասի, դուն որ ապրեցար Սուլթանի լուծի տակ, ցարի լուծի տակ, նստեցիր դաշնակցության բանտը, բնավ երբեք ոչ մի անգամ չհուսահատվեցար, չմտածեցիր ինքնասպանության մասին, հիմա Խորհրդային ազատ երկրին մեջ ինչը կարող էր դրդել քեզ ինքնասպան ըլլալ…»:

Այդ դամբանական կարճ խոսքով Ղևոնդ Խանջյանը հրապարակավ կասկած հայտնեց, որ իր որդին ինքնասպան չի եղել:

Խանջյանի հոր համառոտ խոսքից հետո Մաղդուսին կարգադրեց վերցնել դագաղը։ Խանջյանի ընկերներն ու զինակիցները մոտեցան և դագաղը ուսամբարձ դուրս տարան։ Որոշված էր նրան թաղել Կոնդի հյուսիսային մասում գտնվող «Կոզեռն» կոչվող հեռավոր և աննշան գերեզմանոցում:

Դագաղի ետևից ընկած քայլում էին։ Նեղ փողոցով ընթացող թափորը երկու կողմերից պաշտպանվում էր միլիցիայի հեծյալ և խիտ շարքերով։ Չնայած այդ խիստ միջոցառումներին, ժողովուրդը դուրս եկավ իր ափերից և շարժվեց դեպի Խանջյանի դագաղը:

Միլիցիոներները ձիեր էին քշում ժողովրդի վրա և փորձում էին ետ մղել հուզված ժողովրդին, բայց զուր, բոլոր փողոցներից ու անկյուններից մարդկանց նորանոր խմբեր էին ձուլվում հսկա թափորին։ Եթե կարելի էր վարարած գետը կանգնեցնել, այդպես էլ հուզված ժողովրդին կարող էին հետ մղել։ Սեղմված խճողված շարքերում քայլում էի, հանկարծ կողքիս տեսա Ստեփան Զորյանին:

— Բարև, Ստեփան Իլյիչ:

— Բարև,— պատասխանեց նա,— եղբայր այս ինչ է կատարվում… մի տեսեք՝ հեծյալ միլիցիան ձիերը ուղղակի Ժողովրդի վրա է քշում:

Այդ ժամանակ մեր առաջից (մարդկային հոսանքի մեջ ընկած) գնում էին երկու փոքրիկ պիոներներ. Զորյանը նրանց թևից բռնելով ասաց.

— Փոքրիկներ, դուրս, դուրս եկեք, կարող են ձիերը ձեզ տրորել:

Մեզանից քիչ առաջ նկատեցի Եղիշե Չարենցին, որը գլուխը դեպի ձախ ուսը թեքած, ժողովրդի մեջ սեղմված առաջ էր գնում:

Մուղդուսին, տեսնելով, որ իր հեծյալ միլիցիան անզոր է ժողովրդի ցասման դեմ, դիմեց մի ավելի զզվելի միջոցի։ Ժողովրդի վրա բաց թողեց Մամռի ջրանցքի առատ ջրերը, որը հեղեղեց փողոցը։ Պետք էր տեսնել, թե ինչպես տղամարդիկ, կանայք, երիտասարդ աղջիկները, մինչև սրունքներն հասնող ջուրը ճողփելով առաջ էին շարժվում:

Այդ ժամանակ ինձ և Զորյանին մոտեցավ մի մարդատար մեքենա։ Վարորդը մեքենայի դուռը բացելով ասաց.

— Ընկեր Զորյան, ընկեր Ալազան, խնդրեմ, նստեք, այդպես թրջված կարող եք մրսել և հիվանդանալ:

Մենք շնորհակալության հայտնելով նստեցինք մեքենան:

Քիչ հետո տեղ հասանք։ Գերեզմանի մոտ կանգնած էր Եղիշե Չարենցը։ Ես նրան մոտենալով ասացի.

— Որտեղ էիր, ինչպե՞ս կարողացար այստեղ հասնել, ինչու՞ չէիր եկել առանձնատուն, վերջին հրաժեշտը տալու:

— Այ տղա, այսօր տանից ուշ դուրս եկա և տեսա, որ ժողովուրդը մի տեսակ հուզված գնում էր դեպի Կոնդ, մեկին հարցրի.

— Այս ո՞ւր է գնում խուճապահար այս բազմությունը:

— Այսօր Խանջյանի թաղումն է, գնում ենք թաղման,– ասաց նա:

— Դե ես էլ խառնվեցի, ոտքերս գետնից կտրված, ժողովրդի հոսանքը ինձ այստեղ հասցրեց։ Այ տղա, էս ի՞նչ է անում ժողովուրդը, ուղղակի գժվել է, գժվել:

Հրաժեշտի հուզիչ ճառ ասաց Անդրֆեդերացիայի Ժողկոմխորհի նախագահը, որն իր ճառն ավարտեց հետևյալ խոսքերով. «Գնաս բարով, մեր սիրելի ընկեր, մեր սիրելի Աղասի»:

Հետո խոսեց Բերիայի գործակալ, Հայաստանի ժողկոմխորհի նախագահ Աբրահամ Գալոյանը։ Նրա ճառը քաղաքական խուլիգանության մի նմուշ էր, որում ձգտում էր Խանջյանին քաղաքականապես վարկաբեկել և անարգել։ Երբ Գալոյանը իր ճառը ավարտեց, Չարենցն ինձ մոտենալով ասաց.

«Տեսնո՞ւմ ես, սրիկաներ, խեղճ Աղասու գլուխը կերան, հիմա էլ գերեզմանի վրա նրան հայհոյում են։ Տես, թե ինչ են դարձել մարդիկ»:

Այդ օրը՝ հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը բանտարկեցին Խանջյանի զինակիցներից մեկին՝ Աղասի Գալոյանին, որը առաջ էր քաշված բանվորության շարքերից։ Գալոյանի բանտարկության լուրը ցնցեց ամբողջ քաղաքի կուսակցական հասարակայնությանը:

Դրանով էլ հիմք դրվեց մասսայական ձերբակալությանը, որին Բերիան վաղուց էր ձգտում:

Խանջյանի թաղումից մեկ օր հետո, հուլիսի 13–ին հրավիրվեց կուսակցության Սպանդարյանի շրջանի ակտիվի նիստ։ Գրողների միության կուսակցական կազմակերպությունը մտնում էր այդ շրջանի մեջ։ Ես էլ գնացի այդ նիստին:

Ժողովը ղեկավարում էր Ամատունու եղբայրը՝ Սպանդարյանի շրջկոմի քարտուղար Վարդգես Վարդապետյանը։ Այդ ժողովում Բերիայի կողմնակիցները նպատակադրել էին ամեն կերպ քաղաքականապես սևացնել Խանջյանին և նրա կողմնակիցներին։ Նկատի ունենալով, որ ես շատ մոտ եմ եղել Խանջյանին, Ժորա Ծատուրովը բացականչեց.

— Ես պահանջում եմ, որ Ալազանը դուրս գա և պատմի իր և Խանջյանի հանցավոր կապերի մասին:

Ես պատրաստվում էի բեմ դարս գալ և խոսել, երբ Բերիայի կողմնակիցները դահլիճի բոլոր ծայրերից բացականչեցին.

— Դուրս, դուրս հանել դրան ժողովից, հեռացնել կուսակցությունից.

— Դուրս…

— Դո՛ւրս…

Այդ բացականչություններին հաջորդեցին սուլոցներ, ժողովի նախագահ Վարդգես Վարդապետյանն ինձ դիմելով ասաց.

— Ընկեր Ալազան, դահլիճը թողնել:

Ես վեր կացա տեղիցս և քայլերս ուղղեցի դեպի դուռը։ Այդ տեսնելով, նրանք ավելի ուժեղ սուլեցին և փողոցային զանազան արտահայտություններ արեցին իմ հասցեին։

Այդ բոլորից շշմած ես ինձ գտա Աբովյան փողոցում։ Մի պահ մտքովս անցավ. «Ինձ գցեմ տրամվայի տակ և վերջ տամ կյանքիս, բայց քայլերս ուղղեցի դեպի «Ինտուրիստ» ճաշարան, ուր կինս՝ Մարոն ինձ էր սպասում: Երբ այդ խայտառակ ժողովի մասին պատմեցի, նա սկսեց սիրտ տալ և թևանցուկ արած դեպի տան առաջնորդեց ինձ:

Խանջյանի ողբերգական մահից հետո Համո Ամատունին նշանակվեց Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար:

Կուսակցության ակտիվի այդ խայտառակ ժողովից հետո ես դիմում գրեցի Ամատունուն, խնդրելով, որ ինձ ազատի գրողների միության պատասխանատու քարտուղարի և «Գրական թերթի» խմբագրի պարտականություններից:

Դիմումս ստանալուց հետո Ամատունին ինձ Կենտկոմ կանչեց և ասաց.

— Ինչ է՝ Խանջյանի հետ աշխատելուց հետո ինձ հետ չե՞ս ուզում աշխատել։ Եթե քեզ ազատեմ, պետք Է ասեն. «Ամատունին վանեցիներին բոլոր պոստերից հեռացնում է»:

— Այս պայմաններում աշխատել հնարավոր չէ,— ասացի ես:

— Ոչինչ, սիրելիս, կարևորություն մի տուր, հիմա խառը ժամանակներ են, այդպես էլ կպատահի, գնա և հանգիստ խղճով շարունակիր քո աշխատանքները։ Ես քեզ դեռ կոմերիտմիությունից գիտեմ, քո նկատմամբ կասկած ունենալը հանցանք է:

Ամատունու խոսքերից ոգևորված, դուրս եկա Կենտկոմից, մտածելով, թե այսքանից հետո ոչ ոք չի կարող ինձ քաղաքական որևէ մեղադրանք ներկայացնել։ Ի՞նչ իմանայի, որ Ամատունու խոսքերը խորամանկ խաղ էին իմ գլխին:

Այս զրույցից տասն օր չանցած, ինձ ներքին գործերի ժողկոմատ կանչեցին։ Մտածելով, որ այլևս տուն չեմ վերադառնա, Մարոյին մնաս բարով ասացի։ Ինձ կանչել էր ինքը՝ ժողկոմ Մուղդուսին։ Բացի Մուղդուսուց, այնտեղ էր Թիֆլիսից եկած ոմն Ստեպանով (ռուս): Սկսեցին ինձ հարցաքննել Խանջյանի հետ ունեցած իմ աշխատանքային կապերի մասին։ Ինձ շատ տարօրինակ թվաց այդ հարցաքննությանը: Մի խոսքով, ընկած տրամադրությամբ տուն վերադարձա:

Նյութը`  Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նշվել են ոտքերի սափրման ընթացքում ամենատարածված երեք սխալներըApple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըԱրհեստական բանականությունը դարձել է գերտերությունների նոր մրցակցության դաշտՏրանսպորտից մինչև էներգետիկա․ ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ գործընկերության նոր հնարավորություններըՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը 100 տոկոսանոց արդյունք ունի շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունումՓաշինյանի հետ մետրոյի միջադեպի մասնակից երեխան՝ Մերուժան Մոսիյանի թոռը, հաղթել է թուրք մրցակցին ՆԱՏՕ-ում շարունակվում են պաշտպանական քաղաքականության քննարկումներըԵվրոպայում քննարկվում է սոցիալական ցանցերի կարգավորման նոր քաղաքականությունԼսե՛ք, բոչկա մի՛ գլորեք, ասեք՝ ընդունո՞ւմ եք ընտրության արդյունքները, թե՞ չէ․ Աբրահամյան (տեսանյութ)Անհրաժեշտ է խորությամբ գիտակցել հարևան և բարեկամ Իրանի սրընթաց վերելքը. Արմեն Այվազյան Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում արձանագրվել է հանցագործությունների նվազումԻրանը միջուկային զենքից ավելի հեռու է, քան երբևէ․ Ռյուտե.Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)Փաշինյանը երաշխավորում է ԱԱԾ-ի անօրինականությունները. Ժաննա Ալեքսանյան (տեսանյութ)UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերըԱրմեն Նիկողոսյանը հայտարարել է ՀՖՖ փոխնախագահի և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասինԻսրայելում շարունակվում են քաղաքական քննարկումները անվտանգության շուրջԹրամփը կոշտ է արձագանքել իր հասցեին հնչող քննադատությանըՀայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհըՋեֆ Բեզոսը կանխատեսել է կադրերի պակաս՝ արհեստական բանականության զարգացման պատճառովՏարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերումՀայաստանի Հանրապետության պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվեց ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման աշխատանքըՄայրը մղկտում է, ջուր չի խմում, ասում է՝ ջուրն իր թշամին է․ մանրամասներ՝ դժբախտ դեպքի մասին (տեսանյութ)Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետՊետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր պարագայովReuters․ Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից հետո Մոսկվայում հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանումԼավրովը հայտարարել է Ուկրաինայի տարածքում հարվածների շարունակման մասինՌազմական փորձագետը կանխատեսել է ԱԹՍ-ների հարձակումների աճ Ուկրաինայի կողմիցԱրտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքըԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին և Սի Ծինփինին. Արարատ Միրզոյանի հորդորը՝ ԵՄ-ին (տեսանյութ)«Զենքը դնում են գլխներին», տանում են իրենց ընտրելու, մարդիկ գերության մեջ են, պետք է ազատել․ Իշխանյան (տեսանյութ)Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունումԴատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգեց ևս 3 ամիս ժամկետովԹրամփը հոգնել է Նեթանյահուի հետ հեռախոսազրույցներից․ WSJՀանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագծերը կլինեն պարտադիր հանրային քննարկման ենթակաՄենք գործ ունենք շատ լուրջ կազմակերպված մեխանիզմի հետ, որն աշխատում է մեր ժողովրդի դեմ. Կարապետյան (տեսանյութ) Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող՝ 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՉեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվԻշխանությունն ընդամենը փող ծախսող է. պարտքերը վերցնեն, իրենց թալանն անեն. Կարապետյան (տեսանյութ) ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին Գյումրիում գտնվող խորհրդային հուշարձանի պղծման կապակցությամբՄենք անելու ենք մեր քայլերը մեր ձևով և հասնելու ենք հաղթանակի մեր ձևով. կտեսնեք. Սամվել Կարապետյան (տեսանյութ) «Կարող էինք սխալ քայլեր անել, երկիրը ցնցումների տանել, հետո մեզ մեղադրեին, որ էլի արդյունքի չհասանք» (տեսանյութ) Քաոս Մոսկվայում․ ԱԹՍ-ներ, պայթյուններ և քաղաքը պատած հրդեհներՍամվել Կարապետյանը խոսել է Եկեղեցին պաշտպանելու համար արած հայտարարության մասին (տեսանյութ) Բացատրել են կանխիկ գումարի նկատմամբ աճող պահանջարկըԵթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, ՔՊ-ն կունենա միանձնյա թուրքական կառավարում. Կարապետյան (տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունները նախատեսվում է տրամադրել պետական հավաստագրերի միջոցովՓաշինյանը շարունակում է նվաստացնել մեր երկիրը, ժողովրդին իր ցինիկությամբ. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Հավասար պայմաններ՝ ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար Այս իշխանավորները աշխարհին ցույց տվեցին, թե ինչպես չպետքե կազմակերպել ընտրությունները. Կարապետյան (տեսանյութ)
Ամենադիտված