Կառավարության կատարած փոփոխությունները
Այլ
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում, որոնք թելադրված են կենսաթոշակային բարեփոխման իրականացման ու եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրմամբ։ Սահմանվել է, որ բնակչության պետական ռեգիստրում ըստ բնակության վայրի չհաշվառված անձին հանրային ծառայության համարանիշ հատկացնելիս նրա տվյալները մուտքագրվում են պետռեգիստրի տեղեկատվական համակարգ։ Դրանով ապահովվում է ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների հաշվառումը եկամտային հարկի կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգում' անկախ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելուց։ Փոփոխություներ կատարելով նախկինում ընդունած իր երկու որոշումներում, կառավարությունը սահմանել է «Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ» ամենամյա զեկույցի նոր կառուցվածքը, ինչի շնորհիվ կբարձրանա ոչ պետական հատվածի աշխատավարձերի վերլուծության նպատակով օգտագործվող տեղեկատվության որակը, կապահովվի դրա իրատեսականությունը։ Մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ կառավարության ձեռք բերած նույնականացման քարտ կարդացող սարքերը կազմակերպություններին (շահառուներին) են տրամադրվում ինքնարժեքով՝ 3 հազար 500 դրամով։
Գործադիրը հաստատել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա 2013 թ. հուլիսի 1-ից հետո Հայաստան ներմուծված և Հայաստանում արտադրված տարայավորված որոշ ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները։
Մեկ այլ որոշմամբ Ալավերդու քաղաքապետարանն ազատվել է քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի շենքերի ամրացման ֆինանսավորումն իրականացնելու համար տրամադրված վարկային պարտավորությունից, որը հասնում է 100 մլն դրամի։ Որոշման շնորհիվ համայնքը հնարավորություն կունենա այդ գումարով ամեն տարի լուծելու որևէ սոցիալ-տնտեսական խնդիր։
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություն, գործադիրը Կոտայքի մարզի ուսուցիչների վերապատրաստման և մեթոդական աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տարածք է հանձնել Հրազդան քաղաքի դպրոցներից մեկում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան