Էդգար Մանուչարյանը բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանը
Սպորտ
«Ուրալի» գլխավոր մարզիչ Պավել Գուսևը «Շինիկի» հետ խաղից առաջ անդրադարձել է իր թիմի առաջիկա ծրագրերին, ինչպես նաև հայտարարել, որ Հայաստանի ագային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը բաց կթողնի մրցաշրջանի մնացած խաղերը. տեղեկացնում է Sportbox-ը:
«Էդգար Մանուչարյանը վնասվածք ունի: Նա շատ լավ սկսեց գարնանային մրցաշրջանը: Ընթացիկ մրցաշրջանում նա խաղադաշտ այլևս դուրս չի գա»,-հայտարարել է մարզիչը:
Նշենք, որ այսօր «Ուրալը» հաջողությամբ է անցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու լիցենզավորման գործընթացը և Ռուսաստանի Ֆուտբոլի միության հատուկ հանձնաժողովը ոչ մի հարց չի ունեցել կապված փաստաթղթերի հետ: Արդյունքում՝ ակումբը կնախապատրաստվի հաջորդ մրցարջանին. տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը