Մոսիի դերակատար Գուրգեն Բավեյան. «Չենք թաղել Թումանյանին և Տիգրանյանին»
Այլ
Ապրիլի 26 –ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Անուշ» օպերայի պրեմիերան: Բեմադրությունն ու լիբրետոն համադրել էր ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանը: Սակայն «Անուշի» նորովի մեկնաբանությունը հայ մտավորականների մի մասի շրջանում դժգոհությունների և քննադատությունների առիթ է դարձել: ArmStar.am-ը փորձեց Մոսիի դերակատար երգիչ Գուրգեն Բավեյանից պարզել դրանց պատճառը.
«Միանգամից ասեմ, որ դա Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան չէր, հանդիսատեսը պետք է մի քիչ ուշադիր լիներ և տեսներ, որ տոմսերի վրա հստակ գրված էր՝ «Անուշ». ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի և Արմեն Տիգրանյանի երաժշտության հիման վրա բեմադրություն: Լիբրետոն իհարկե փոփոխված էր, այն օպերայինը չէր: Պարզապես մեր ժողովուրդը փոփոխություններ չի սիրում: Թե ժողովրդական, և թե վաստակավոր արտիստները, պրոֆեսորները և մեր երաժշտական կյանքով ապրող հասարակությունը եկել էր նայելու ոչ թե «Անուշը»-ի նոր բեմադրությունը, այլ՝ օպերան», պարզաբանեց Գուրգենը:
Քննադատողների խոսքերով Ավետիքյանի բեմադրած Անուշը զուրկ էր դրամատիկ զարգացումից, իսկ խղճուկ նվագախումբը հազիվ լսելի էր. Այս մեկնաբանություններին ի պատասխան մեր զրուցակիցը նշեց. «Մեր «Անուշ» օպերայի գործիքավորումը հիսունվեց թվականին արել է Սակիլարի անվամբ մի ջութակահար-կոմպոզիտոր. այն մենք այսօր ընդունում ենք և չենք քննադատում, այն դեպքում, երբ դա Տիգրանյանինը չի, դա Սակիլարրի «Անուշ»-ն է գնում մեր թատրոնում»:
Խոսում էին անգամ, որ բեմադրության ժամանակ եղել են մարդիկ ովքեր լքել են դահլիճը. «Ոչ իրակակնում չեն հեռացել, բայց եղավ մի դեպք, երբ գլխավոր փորձին ներկա տենոր Ավագ Պետրոսյանի որդին՝ Արա Պետրոսյանը հանդես եկավ իր խոսքով և ասաց. «Թաղեցիք և Թումանյանին և Տիգրանյանին»: Չեմ կարծում, որ նման արտահայտություններ կարելի է անել ընդհանրապես, չէ՞ որ մենք ներկայացրել ենք պոեմն ամբողջությամբ»:
«Անուշ-ի բեմադությանը մտավորականներ մի խումբ այնքան զայրացած հեռացավ դահլիճից, որ բաց նամակով հանդես եկան ՀՀ նախագահին՝ կոչ անելով միջամտել և թույլ չտալ, որ Ավետիքյանի մեկնաբանությամբ «Անուշը» ցուցադրվի Ֆրանսիայում: «Անուշի» ստեղծագործական խումբը տվեց այս նամակին քաղաքավարի պատասխան. «Հարգելով այս նամակի ներքո բոլոր ստորագրյալներին, կարող եմ ասել մի բայց. պետք չէր նման կերպ արտահայտվել, պետք է մի փոքր մտածել նոր արտահայտվել, որ հետո ձեզ դիպուկ պատասխան չտան», ավելացրեց Գուրգենը:
Չնայած բոլոր քննադատություններին՝ ստեղծագործական խումբը մեկնում է Փարիզ. «Ես համոզված եմ՝ դրսում ավելի լավ կընդունվի, որովհետև այնտեղ ժամանակակիցը, նոր մոտեցումն ավելի լավ է ընկալվում»:
Նոր ''Անուշի'' ստեղծագործական խումբը նաև պատասխանել է մի խումբ մտավորականների կողմից ՀՀ նախագահին ուղղված բաց նամակին. կարդալ այդ պատասխանը կարող եք Այստեղ:
Զրուցեց՝ Սիրանուշ Գրիգորյանը


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան