Զանգվածային ծառահատում՝ Ազատության պողոտային հարակից այգում
Արտակարգ Պատահար
Երեկ՝ մայիսի 15-ին՝ կեսգիշերին, անհայտ անձը կամ անձինք ծառերի սպանդ են իրականացրել Ազատության պողոտայի մոտ գտնվող «Golden Palace» հյուրանոցային համալիրի դիմացի այգում:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ծառերը կլինեն մոտ 3-ից 5 տարվա և հիմնականում կտրվել են բնից:
Քաղաքացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնում էին, որ հիմնականում կտրում էին ձեռքի սղոցներով, այլ ոչ՝ էլեկտրական, որպեսզի ձայն չլսվի:
Բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ մինչ պատկան մարմինները հայտարարում են, թե իրենց թիվ 1 խնդիրը Երևանում կանաչ զանգվածի ավելացումն է լինելու, ինչ-որ մարդիկ զանգվածային ծառահատում են կատարում Երևանի տարածքում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան