Հովիկ Աբրահամյանին գազի գնից հարցրին
Քաղաքական
Մինչ ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է անում, 33 թաղամասի մեկ տասնյակից ավելի բնակիչներ, հորդարատ անձրեւի տակ, բողոքի ակցիա են իրականացնում:
Բնակիչները պահանջում են հանդիպում Սերժ Սարգսյանի հետ: Վստահեցնում են, որ չեն հեռանա մինչեւ չհանդիպեն: Այս մասին գրում է a1plus.am-ը:
Նրանց մոտեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, բնակիչները ներկայացրեցին իրենց պայմանը։
«Կամ տուն են տալիս հենց նույն տարածքում, կամ փոխհատուցում՝ շուկայական բարձր գներով», - ասաց բնակիչներից Թամարա Սարգսյանը։
Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ բնակիչների պայմանները կփոխանցի Սերժ Սարգսանին:
Ի դեպ, լրագրողները Հովիկ Աբրահամյանին հարցրեցին, թե արդյոք չի կարծում նա, որ գազի սակագնի բարձրացումից սոցիալական բունտ է հասունանում:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ չի կարծում, որ սոցիալական բունտ կլինի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան